Փոփոխություններ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազը նոր նշանակում է կատարել

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Վահե Ռաֆայելյանի վրա է դրվել պետական շահերի պաշտպանության վարչության պետի պարտականությունների կատարումը: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, անձնական դիմումի համաձայն: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:… Read more »

Հաստատվել են ՀՀ գլխավոր դատախազության և Զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքները

Համաձայն ՀՀ գլխավոր դատախազի 2013թ. նոյեմբերի 4-ի թիվ 75 հրամանի, ՀՀ գլխավոր դատախազությունը կազմված է հետևյալ վարչություններից և բաժիններից` 1. Վարչություններ1) Հատկապես կարևոր գործերով քննության վարչություն,2) Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,3) Մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչություն,4) ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչություն,5) Պետական շահերի պաշտպանության վարչություն, 6) Պատիժների և… Read more »

ՀՀ գլխավոր դատախազը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արտակ Ա.Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ` ազատվելով գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակումներ են կատարվել նաև ՀՀ դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնում: ՀՀ դատախազության աշխատակազմի կազմակերպամեթոդական բաժնի պետ է նշանակվել Կարինե Սաֆարյանը`ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի,… Read more »

Հայտնի է Շիրակի մարզի նոր դատախազի անունը

ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից: Այս մասին Իրավաբան.net–ին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ գլխավորի դատախազի հրամանով, աշխատանքից ազատվել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Իրավաբան.net 

Դատավոր Վազգեն Ռշտունին նշանակվեց Կոտայքի մարզի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատեց Իրավաբան.net-ի տեղեկությունը: ՀՀ Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Ռշտունին: Ավելի վաղ` 2013թ. նոյեմբերի 1-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել էին Վազգեն Ռշտունու՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net–ը, Վազգեն Ռշտունին փոխարինելու է սեփական դիմումի… Read more »