Դաժան սպանություն Գյումրիում

Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը մտադիր է խստորեն պատժել բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կապված են միջադեպի հետ

Ըստ գործակալության աղբյուրի` Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը մտադիր է խստորեն պատժել բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կապված են միջադեպի հետ։

Տեսանյութ Վալերի Պերմյակովին հայտնաբերելու գործողություններից

Սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել Գյումրիի սպանության կասկածյալի հայտնաբերման գործընթացից, տեսանյութում նշվում է, որ այն նկարահանվել է հունվարի 12-ին` ժամը 15:30-ին, Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի մոտից:

Ո՞ր երկրի դատարանը կքննի Գյումրու սպանության գործը, եթե Վալերի Պերմյակովը հայտնվի ամբաստանյալի աթոռին

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործի, ըստ էության, հանձնվեց ռուս իրավապահներին: Այս մասին է վկայում ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը:

Ի՞նչ վիճակում է գտնվում Գյումրու սպանության հետևանքով տուժած երեխան

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են Առողջապահության նախարարությունից: Աղբյուրի փոխանցմամբ` Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է… Read more »

«Այս իրավաբանական կազուսն առաջացել է մի պատճառով». Փաստաբանը Գյումրու դաժան սպանության գործի մասին

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում նախօրեին տեղի ունեցած հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո:

«Կանգնի՛ր, կկրակեմ». մանրամասներ Գյումրիի սպանդի մեջ կասկածվողի ձերբակալությունից

Հայաստանում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը Իրավաբան.net-ին տրամադրել է Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ

Այսօր Գյումրիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:

Հայաստա՞նը, թե՞ Ռուսաստանը, ո՞ր երկրի իրավապահներն են իրավասու քննել Գյումրու սպանդի գործը

Ո՞ր երկիրն է իրավասու քննել հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության տարածքում հայ ընտանիքի 6 անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործը, որում հիմնական կասկածյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյանկովն է:

Ի՞նչ ընթացք կունենա Գյումրիի սպանդի մեջ կասկածվողի գործը

Այս պահին Գյումրիի ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում, հետևաբար նրա ցուցմունքի մասին տվյալներ ՀՀ իրավապահ մարմնի որևէ ներկայացուցիչ իրավասու չէ հրապարակել:

ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ստիպված էր շարժվել դեպի հայ-թուրքական սահման. Աշոտ Ահարոնյան

Սակայն խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի /կամ հանցագործների/ ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը: