«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

«Հակակոռուպցիոն ռազմավարության պատասխանատվությունը պետության վրա է». Սուրեն Քրմոյան

ՀՀ 2015-2018թ. Հակակոռուպցիոն ռազմավարության հաստատման ժամկետների, խորհրդի և թիրախային ոլորտների վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ: Հիշեցնենք` ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շրջանակներում ընտրվել են 4 թիրախային ոլորտներ` առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման և ոստիկանության ծառայությունների մատուցման ոլորտները: Հակակոռուպցիոն խորհրդում պետք է ընտրվեն ընդամենը 2 ՀԿ ներկայացուցիչները: ՀԿ-ներն առաջարկում են… Read more »

Եթե պրոֆեսիոնալ, նորմալ վարձատրվող հանձնախումբ չստեղծվի, ապա կասկածում եմ, որ խորհուրդը արդյունավետ կաշխատի. Վարուժան Հոկտանյան

ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծով պետք է ստեղծվի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի կազմում նախատեսվում է ընդգրկել երկու հասարակական կազմակերպություն:

«Երեխային հաշմանդամության կարգ տալու համար կաշառք են ուզել»

«Զարթոնք 89» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Վարդանյանի խոսքերով` ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում հարկավոր է ընդգրկել սոցիալական ոլորտը. «Սա կարևոր ոլորտ է, այն չպետք է անուշադրության մատնել, այստեղ առկա են կոռուպցիոն լուրջ ռիսկեր»,- փոխանցեց տիկին Վարդանյանը:

«Հակակոռուպցիոն ռազմավարությունում պարտադիր է սոցիալական ոլորտի ընդգրկումը»

Սոցիալական ոլորտի ներառումը ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում ոչ միայն կարևոր է, այլ պարտադիր: Պնդում է «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Անանիա Մաղաքյանը, նրա կարծիքով…

«Սյունիքում կոռուպցիան գերիշխում է բնապահպանության ոլորտում»

Սյունիքի մարզը համարվում է հանքարդյունաբերության կենտրոններից մեկը: Այս մարզի Հակակոռուպցիոն կենտրոնի տարածաշրջանային համակարգող Անի Ասատրյանի խոսքերով` կոռոպցիոն ռիսկերի առկայություն կա մարզում հենց բնապահպանության ոլորտում: