«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է հարկային տեսչության պետը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2015թ.-ի մարտի 16-ին, կաշառք ստանալու կասկածանքով, ձերբակալվել է նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանը:

Հասարակություն և կառավարություն երկխոսությունը ապահովված չէ. փաստաբան

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար սահմանվում է որոշակի խնդիրների, նպատակների շրջանակ, որոնց անհրաժեշտ է հասնել: Այս խնդիրների լուծման համար ստեղծվել է 2015-2018թթ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որի շրջանակներում որոշված գործողությունները իրականացնելու արդյունքում նախատեսվում է հասնել այդ ռազմավարության խնդիրների իրականացմանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Լոռու մարզային համակարգող, փաստաբան Արթուր Սուքիասյանը: «Ծրագիրը… Read more »

Անհրաժեշտ է ստեղծել կայուն և գործուն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմներ. Կարեն Զադոյան

Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վերաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր անդրադարձ եղավ հակակոռուպցիոն պայքարին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» եռամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է ՀԵԻԱ-ի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ միասին:

Առաջարկ կա մարզերում ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի ենթախորհուրդներ

Հայաստանում ոչ թե պետք է գործի միայն կոռուպցիայի դեմ խորհուրդ, այլ նաև ենթախորհուրդներ: Կարծում է «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիայի նախագահ Լևոն Ներսիսյանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա ասաց. «Կոռուպցիան բարդ հասկացողություն է և խորը արմատներ ունի: Դրա դեմ պայքարը միայն կենտրոնացնել մի խորհրդում, կարծում ենք, որ նպատակահարմար չի: Պետք է լինեն մարզային ենթախորհուրդներ»:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը

Ներկա փուլում ձեռնպահ մնալ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու համար անցկացվելիք մրցույթին Կոալիցիային անդամակցող հասարակական կազմակերպությունների թեկնածուներ առաջադրելուց և մասնակցելուց

Կրթական համակարգն աշխատում և իր խնդիրները լուծում է կոռուպցիայի միջոցով. վերլուծություն

Այսօր Երևանում քննարկվեց «Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ կրթության ոլորտում» թեման: Միջոցառումը կազմակերպվել էր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ու «Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հետազոտական կենտրոնի կողմից:

Կառավարությանն ուղղված հայտարարությունն ընդունեցին մարզերի ՀԿ-ները

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության մարզերում ՀԿ-ները քննարկել են կառավարության հակակոռուպցիոն պայքարը: Բոլոր մարզերում մի քանի տասնյակ ՀԿ-ներ միացել են Կառավարությանը ուղղված հայտարարությանը:

«Հակակոռուպցիոն խորհրդում պետք է լինեն անձինք, ովքեր մասնագիտացված են կոռուպցիայի դեմ պայքարում»

Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ ծրագրի ժամկետներին: Ըստ նրա մինչև 2018 թվականը ծրագրի բոլոր կետերն ավարտին չեն հասցրվի, ինչպես որ եղավ նախորդ ռազմավարությունների պարագայում, որն էլ հանգեցրեց անարդյունավետ պայքարի:

Հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի ՔՀԿ-ները Կառավարությանը ուղղված հայտարարություն ընդունեցին

2015թ. մարտի 12-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի ՔՀԿ-ների մասնակցությամբ տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քննարկում: Քննարկումն նվիրված էր 2015թ. Փետրվարի 19-ին թիվ 165-Ն որոշմամբ Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծման վերաբերյալ Շիրակի մարզի ՔՀԿ-ների դիրքորոշման արտահայտմանը: