«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

Մնում է միայն հուսալ, որ հակակոռուպցիոն խորհուրդը կարող է արդյունավետ գործել. ՔՀԿ ներկայացուցիչ

Հակակոռուպցիոն խորհուրդի աշխատանքների արդյունավետություը կախված է դրան անդամակցողների կամքից. եթե ցանկանան, ապա կկարողանան պայքարել կոռուպցիայի դեմ. Դավիթ Ամիրյան

«Ժառանգություն» խմբակցությունը առաջարկում է հակակոռուպցիոն խորհրդում ՔՀԿ ներկայացուցիչների թիվն ավելացնել

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը նամակով պատասխանել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման կապակցությամբ: Նամակում ասվում է.

Հակակոռուպցիոն խորհրդում շահերի բախում կա. մասնագետ

Հակակոռուպցիոն խորհրդում շահերի բախում կա: Վստահ է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը: Այս խորհրդում ընդգրկվելու են մի շարք պետական մարմինների ներկայացուցիչներ, մասնավորապես ՀՀ վարչապետը, Ֆինանսների նախարարը, Գլխավոր դատախազը, ՏԻՄ ղեկավարներ:

Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունը կախված է քաղաքական կամքից. Ռիչարդ Կիրակոսյան

Թեև մենք ողջունում ենք Հայաստանում հակակոռուպցիոն գործողությունները ուժեղացնելու հնարավորությունը, սակայն իրական հարցը կարծես դարձալ քաղաքական կամքն է` գործելու և ոչ որոշում ընդունելու»:

Հակակոռուպցիոն խորհրդին պետք է անդամակցեն իսկապես անկախ ՀԿ ներկայացուցիչներ

«Հայաստանում ենք ապրում և գիտենք, որ կան ՀԿ-ներ, որոնք բավականին մոտ են կառավարությանը: Եթե անդմակցեն իսկապես անկախ ՀԿ ներկայացուցիչները, թափանցիկ աշխատանք լինի, ապա էֆեկտ էլ կարող է լինել»:

Հակակոռուպցիոն խորհուրդն անկախ չէ և միայն հրահանգներով է գործելու. ՀԿ ներկայացուցիչ

Ինչ վերաբերում է արդեն իսկ ստեղծված խորհրդի անդամներին, ապա Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Ես գիտեմ միայն համանախագահներին և այլ բան չի հետարքրքում: Դա անկախ մարմին չէ և այդ կազմով միայն հրահանգներով կարող է գործել»:

Կառավարությունը կքարկոծվի, եթե հակակառուպցիոն պայքարն անարդյունավետ լինի. ՀԿ ներկայացուցիչ

Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը կարող է արդյունավետ գործել, եթե այն բավարարի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի և միջազգային այլ փաստաթղթերի պահանջներին:

Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը իմիտացիոն բնույթ է կրում. Բորիս Նավասարդյան

Հակակոռուպցիոն խորհուրդներ ստեղծելով՝ աշխարհի ոչ մի երկրում կոռուպցիան չի հաղթահարվել, դա ընդամենը իմիտացիոն գործընթաց է: Իրավաբան.net կայքի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա ընդհանրապես դեմ է, որ կոռուպցիայի դեմ հնարավոր է պայքարել խորհուրդներով. «Առաջին հերթին պետք է կատարելագործել արդեն իսկ առկա մարմինների գործողությունները, սակայն թափանցիկություն հաղորդել կոռուպցիան ռիսկերի հետ կապված… Read more »

Հակակոռուպցիոն խորհրդը չի կարող արդյունավետ գործել նույնիսկ մեծ ցանկության դեպքում. ՀԿ ներկայացուցիչներ

Կառավարության կողմից ստեծղված հակակոռուպցիոն խորհուրդը ցանկության դեպքում անգամ չի կարող արդյունավետ գործել: Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Անանիա Մաղաքյանը և բացատրում, որ պետության վարչեպտն ու ֆինանսների նախարարը, անկախ նրանց ով լինելուց, պարզապես չեն կարող վերահսկել և պայքարել իրենք իրենց դեմ: «Ես չեմ բացառում, որ կարող են այդ… Read more »