Ընտրանի

 

Կոռուպցիան բիզնեսում. պայքարի առաջին փուլին մեկնարկ տրվեց

Կոռուպցիան բիզնեսում նվազեցնելու համար նախ և առաջ պետք է այդ մասին խոսել: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Աղվերանում մեկնարկած՝ «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովի ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը: