«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

«Ջրային կառույցներ»-ը 18 000 դոլարով նոր ավտոմեքենա է գնել

«Ջրային կառույցներ» ՓԲ ընկերությունը այս տարի նոր չօգտագործված մեքենա է գնել: Գնման փաստաթղթից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ ընկերությունը նոյեմբերի 15-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա-Երևան» ընկերության հետ՝  2016 թվականի արտադրության Toyota Corolla 1.6 ձեռքբերելու համար: Համաձայն տեխնիկական բնութագրի՝ այս ավտոմեքենան չօգտագործված է, ունի 124 ձիաուժ,  1.6Լ բենզ., շարային 4-գլանային DUAL VVT-i, 7-աստիճան վարիատորային փոխանցումատուփ, 55 լիտր վառելիքի տարողությամբ բաք,  ABS… Read more »

Ապօրինի հարստացման քրեականացումը առաջին կանխարգելիչ քայլն է. իրավաբան

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատեց ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին որոշումը: Ինչպես հայտնել էինք, Քրեական օրենսգրքում կավելացվի 310.1  հոդվածը, որը ապօրինի հարստացման դեպքում որպես պատիժ է սահմանում երեքից վեց տարի ժամկետով ազատազրկումը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Իրավաբան.net-ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանը նշեց, որ… Read more »

2 միլիոն դրամ՝ 1 հատ օդորակչի դիմաց

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (նախկինում՝ էկոնոմիկայի) այս տարվա նոյեմբերի 18-ին գնել է մեկ հատ օդորակիչ, որը սակայն բավականին թանկարժեք է և չկա որևէ հիմնավորում՝ այն գնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այսպես, Իրավաբան.net-ը գնման փաստաթղթից տեղեկանում է, որ MITSUBISHI ELECTRIC MS-GF80VA/MU-GF80VA մոդելի օդորակիչ ձեռքբերելու համար նախարարությունը «Կոնսէլ» ընկերությանը վճարվել է շուրջ 2 միլիոն դրամ: Ավելին՝ ապրանքի նախահաշվարկային գինը եղել է… Read more »

Կարևոր և նույնիսկ ուշացած որոշում. ՀԿ նախագահը՝ ապօրինի հարստացումը քրեականացնելու որոշման մասին

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատեց ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին որոշումը: Ինչպես հայտնել էինք, Քրեական օրենսգրքում կավելացվի 310.1  հոդվածը, որը ապօրինի հարստացման դեպքում որպես պատիժ է սահմանում երեքից վեց տարի ժամկետով ազատազրկումը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Իրավաբան.net-ի հետ զրույցում «Էլեգիա» ՀԿ նախագահ Հարություն Ալեքսանյանը էապես կարևորեց այս քայլը…. Read more »

Ապօրինի հարստացման քրեականացման որոշումը չպետք է թղթի վրա մնա

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատեց ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին որոշումը: Ինչպես հայտնել էինք, Քրեական օրենսգրքում կավելացվի 310.1  հոդվածը, որը ապօրինի հարստացման դեպքում որպես պատիժ է սահմանում երեքից վեց տարի ժամկետով ազատազրկումը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ այս որոշումն իրականում ոչինչ չի… Read more »

ՊՆ-ը ձեռք է բերել 19.5 մլն դրամի հացամաններ ու կարագամաններ

Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրով ձեռք է բերել հացամաններ և կարագամաններ՝ վճարելով բավականին մեծ գումար՝ 19 միլիոն 520 հազար դրամ: Իրավաբան.net-ը գնման փաստաթղթից տեղեկանում է, որ նախարարությունը գնել է  8000 հատ հացաման և 4000 հատ կարագաման «Հրայր Մանուկյան» ԱՁ-ից՝ վճարելով համապատասխանաբար 14.72 միլիոն դրամ և 4.8 միլիոն դրամ: Այսինքն 1 հացամանը արժեցել է 1840… Read more »

Երևանի քաղաքապետարանը ապահովագրում է իր աշխատակիցների առողջությունը

Երևանի քաղաքապետարանը ապահովագրում է իր աշխատակիցների առողջությունը: Մասնավորապես, 2016 թվականի մայիսի 2-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Նաիրի Ինշուրանս» ՍՊ ընկերության հետ՝ «Առողջապահության ապահովագրություն» փաթեթի ձեռքբերման համար: Համաձայն գնման փաստաթղթի՝ մինչև 3003 մարդու ապահովագրության համար քաղաքապետարանը պարտավորվել է վճարել 156 միլիոն 156 հազար դրամ:  Պայմանագրի ժամկետը կնքման օրից 365 օր է:  Դրամական միջոցները հատակցվել են պետական բյուջեից: Ի դեպ,… Read more »

Մարատ Հովհաննիսյանը մեղադրվում է խարդախության համար

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը՝ խարդախության կասկածանքով։  Life.ru-ի փոխանցմամբ, Մարատ Հովհաննիսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել և առաջիկայում կորոշվի նրա հանդեպ ընտրվելիք խափանման միջոցը։ Մարատ Հովհաննիսյանը ձերբակալվել է Մոսկվայում, խուզարկվել են նրա բնակության վայրերը։ Ներկայումս նրան տեղափոխել են Պետերբուրգ։ Նշվում է, որ Մարատ Հովհաննիսյանին մեղադրյալ է անցնում 50 միլիոն ռուբլու յուրացման… Read more »

3 միլիոն դրամ՝ ՏԻ համակարգի 20-ամյակի տոնական միջոցառմանը

Կառավարության նոյեմբերի 18-ի նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնելու է որոշման նախագիծ, որի համաձայն, կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միությանը կտրամադրվի 3 միլիոն դրամ՝ Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված միջոցառման անցկացման նպատակով Նախագծի հիմնավորման փաստաթղթից տեղեկանում ենք, որ  Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը տեղի է ունենեցել 2016… Read more »

Դատավորի կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտված է հայտարարվել. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Փաստաբանը նշեց, որ գործի նյութերին ծանոթացել է, գտնում է, որ նախաքննական մարմինը օբյեկտիվ քննություն չի կատարել, այս իսկ պատճառով էլ որևէ միջնորդություն չի ներկայացվել: Միջնորդություններ կներկայացնեն, երբ… Read more »

Հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռքբերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ: Փաստի առթիվ… Read more »

Բացահայտվել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մի շարք դրվագներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։ Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 10 անձ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային… Read more »

52 միլիոն դրամ՝ փոսերի վերանորոգման համար

Աբովյանի քաղաքապետարանը այս տարվա օգոստոսի 2-ին պայմանագիր է կնքել «Բալահովիտ-1» ընկերության հետ՝  քաղաքի փողոցների մայթերի, բակերի փոսային նորոգման և ասֆալտապատման աշխատանքների համար: Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ 12 100 քմ տարածքում շինարարական աշխատանքների դիմաց քաղաքապետարանը վճարել է 52 368 984 դրամ, այսինքն՝ մեկ քառակուսի տարածքի վերանորոգման համար հատկացվել է շուրջ 4300 դրամ: Իրավաբան.net

Բիզնեսին խոչընդոտող բիզնես ռիսկերը նվազեցնելու վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն կառավարությանը

Համաշխարհային բանկի Doing Business նախագծի ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում պահեստ կառուցելու թույլտվություն ստանալու փաստաթղթային գործընթացը 84 օր է տևում և վերջնական թույլտվություն ստանալու համար պետք է անցնել 18 էտապով. այս մասին այսօր շարունակվող «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում» թեմայով ամփոփիչ աշխատաժողովին հայտարարեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը: Ի պատասխան այս հարցին՝ տնտեսական զարգացման և… Read more »