Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության մարզերում ՀԿ-ները քննարկել են կառավարության հակակոռուպցիոն պայքարը: Բոլոր մարզերում մի քանի տասնյակ ՀԿ-ներ միացել են Կառավարությանը ուղղված հայտարարությանը:
«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»
«Հակակոռուպցիոն խորհրդում պետք է լինեն անձինք, ովքեր մասնագիտացված են կոռուպցիայի դեմ պայքարում»
Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ ծրագրի ժամկետներին: Ըստ նրա մինչև 2018 թվականը ծրագրի բոլոր կետերն ավարտին չեն հասցրվի, ինչպես որ եղավ նախորդ ռազմավարությունների պարագայում, որն էլ հանգեցրեց անարդյունավետ պայքարի:
Հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի ՔՀԿ-ները Կառավարությանը ուղղված հայտարարություն ընդունեցին
2015թ. մարտի 12-ին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի ՔՀԿ-ների մասնակցությամբ տեղի ունեցավ Հակակոռուպցիոն քննարկում: Քննարկումն նվիրված էր 2015թ. Փետրվարի 19-ին թիվ 165-Ն որոշմամբ Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծման վերաբերյալ Շիրակի մարզի ՔՀԿ-ների դիրքորոշման արտահայտմանը:
Կոչ ՀՀ կառավարությանը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծման վերաբերյալ
ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդում հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքի
1.5 միլիոն դրամի բացիկ է գնել կառավարությունը. Արարատի մարզպետարանն «ամենաառատաձեռն» է
Կառավարությունը 1.5 միլիոն դրամից ավելի գումար նախորդ տարի ծախսել է տոնական բացիկներ գնելու համար, ևս այն դեպքում, երբ զարգացող աշխարհում ավելի կիրառական է դարձել շնորհավորանքները էլեկտրոնային բացիկներով փոխանցելը: Իսկ ինտերնետային կապի խնդիր, փառք Աստծո, վաղուց այլևս չկա:
Հակակոռուպցիոն խորհուրդը ստեղծվել է պայքարի իմիտացիա անելու համար. Ավետիք Իշխանյան
«Ջիվանու հայտնի երգ կա, ասում է` աղվեսին դրել եք հավաբնի պահակ, խելքի աշեցեք»,- այսպես պատասխանեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` կառավարության որոշմամաբ հակակոռուպցիոն խորհրդի ստեղծման վերաբերյալ հարցը:
Փաստաթղթային ձևակերպումներից` անցում իրականությանը.Գայանե Գևորգյան
Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծում ու գործունեությունը շատերի մոտ հակասական կարծիքներ առաջ բերեց,ոմանք պնդում են,որ այնտե ներգրավված հասարակական կազմակերպությունները մեծամասամբ պետք ունենան դիտորդի կարգավիճակ,մյուսները դեմ են այս հայտարարությանը:
Կոռուպցիայի դեմ պայքարի նույնիսկ բարի ցանկություն չկա. իրավապաշտպան
Կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդի արդյունավետ չի կարող գործել, եթե դրան հիմնականում անդամակցում են կառավարության կարկառուն դեմքերը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը: «Եթե կոռուպցիայի դեմ պայքարելու կամք իսկապես կա, ապա այդ խորհրդում կառավարության հնարավորինս քիչ ներկայացուցիչ պետք է լինի, և մեծամասնություն պետք է լինեն քաղաքացիական… Read more »
Կոռուպցիան վերջին շրջանում ոչ թե նվազել է, այլ ընդհակառակը՝ ավելացել. Հայկուհի Հարությունյան
Բացի այդ, ըստ ՀԿ նախագահի, կոռուպցիան ավելանում է, քանի որ մեզ մոտ կառավարությունը միշտ հույսը դնում է դրսի ֆինանսավորման վրա և լիարժեք չի իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարը. «Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել՝ ներսից, այլ ոչ թե դրսից»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Կոռուպցիայի դեմ պայքար. ո՞ր դեպքում, ըստ Հովհաննես Մանուկյանի, խորհուրդը լավ չի աշխատի
Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների արդարադատության նախարարները մարտի 5-ին կնքեցին արդարադատության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Լիտվայի արդարդատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցել տարբեր ոլորտներում: Ճեպազրույցի ընթացքում նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ լիտվացի գործընկերոջ հետ ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև հակակոռուպցիոն պայքարը և պրոբացիոն… Read more »
Վարուժան Հոկտանյան. «Մենք նախընտրում ենք դիտորդի դերը ստանձնել»
Իրավաբան.net-ը «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ զրուցել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից և հակակոռուպցիոն պայքարից.
Հակակոռուպցիոն խորհուրդը բաղկացած պետք է լինի ՔՀԿ ներկայացուցիչներից. Անահիտ Բախշյան
«Գողը գողից գողացավ, Աստված տեսավ զարմացավ»,- կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:
Ինչո՞ւ Լարիսա Ալավերդյանը երբևէ չի հավատա, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդը կգործի արդյունավետ
Ես չեմ գտնում, որ այնպիսի հանձնաժողովը, որում իշխանությունը կազմում է մեծամասնություն ու որն օժտված է լինելու անհասկանալի աստիճանի պատասխանատվությամբ, մեր երկրում ադյունավետ կգործի: Ես այդպես եմ միշտ գնահատել
Իմաստ չունի այս խորհուրդում անտեղի ջանքեր թափել. Լևոն Բարսեղյանը` հակակոռուպցիոն խորհրդի մասին
«Եթե ունեն վարկաբեկված հեղինակություն, հանրային լայն ընկալման մեջ համարվում են կոռուպցիոներներ, իհարկե, այս մարդիկ անկարող են որակյալ ազդեցություն ունենալ կոռուպցիայի նվազման վրա»: