«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

230 հազար դոլար՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համար

Սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարությունն ու Հանրայաին ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պայմանագիր են կնքել «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲ ընկերության հետ՝ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական, աուդիտորական ծառայությունների մատուցման համար:

Ի՞նչ աղբյուրներից են գոյանում ՍԴ նախագահի և նրա կնոջ եկամուտները

Գագիկ Հարությունյանը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնում աշխատում է շուրջ 20 տարի, նա պաշտոնը ստանձնել է 1996 թվականի հունիսին: Սակայն նրա գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են միայն վերջին տարիքների մասով:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հեռանում է վարձակալած առանձնատնից

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը  «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից՝ դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով. «Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն», – հայտարարեց դեսպանը: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ուկրաինական լրատվամիջոցները… Read more »

Քանի՞ միլիոն դրամ է ծախսվում Տարոն Մարգարյանի աշխատասենյակի անվտանգության համար

Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հետ՝ քաղաքապետարանի շենքերում անվտանգությունն ապահովելու նպատակով: Պայմանագրի ընդհանուր արժեքը 36.6 միլիոն դրամ է (շուրջ 77 հազար դոլար):

Կոռուպցիոն սկանդալ է հասունանում՝ Ուկրաինայիում Հայաստանի դեսպանության հետ կապված

Ուկրաինայի պետական անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուռավլյովայի առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպանի նստավայրը. այս մասին գրում է ուկրաինական Наші гроші պարբերականը. նյութը վերնագրելով այսպես. «Յանուկովիչի անատառապհի առանձնատունը անձեռնմխելի է դարձել. այն իր նստավայրն է դարձրել Հայաստանի դեսպանը»:

«Ի՞նչ շանտաժ, Ձեզ մի հատ կարգի բերեք». տուժողը գոռաց պաշտպանի վրա

Հարցաքննության ժամանակ երբեմն թե տուժողը, թե ամբաստնյալն ու նրա պաշտպանը հունից դուրս էին գալիս: Եվ պաշտպանական կողմի միևնույն հարցը՝ վերոհիշյալ հանգամանքի վերաբերյալ, մի քանի անգամ կրկնելուց հետո տուժողն ասաց. «Դուք էլ եք ինձ ճշտել՝ երկուսով» (Նկատի ունենալով ՝ ամբաստնյալին և նրա պաշտպանին): Պաշտպանը պատասխանեց. «Շանտա՞ժ ես անում»: Իսկ տուժողը խնդրեց պաշտպանին. «Կարգի հրավիրեք Ձեզ»: Այս արտահայտության համար թե պաշտպանը, թե դատավորը սաստեցին նրան: Պաշտպանն ասաց, թե «գողական է գնում», իսկ դատավորն էլ՝ «բա կինը նման արտահայտություն կանի՞»:

Կառավարությունը 55 մլն դոլար վարկ է վերցնում. վարչապետի նոր որոշումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 11-ին ստորագրել է 1065-Ա որոշումը, համաձայն որի, Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 55 մլն ԱՄՆ դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծվել է բանակցային խումբ: Խմբի կազմը հաստատվել է նույն որոշմամբ: Բանակցային խմբի ղեկավարին՝  ՀՀ  ֆինանսների փոխնախարար Ա…. Read more »

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենը յուրացրել է 36 մլն դրամ. գործն ուղարկվել է դատարան

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում առանձնապես խոշոր չափերով յուրացումների վերաբերյալ աղմկահարույց գործն արդեն դատարանում է. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Համաձայն մեղադրանքի՝ նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը, 2007 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մայիսի 2-ը շարունակելով զբաղեցնել նույն դպրոցի իրավահաջորդ <Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ,… Read more »

Քրեակատարողական վարչության պետը 57 մլն դրամի գույք է նվեր ստացել, կինը՝ 2.2 մլն դրամի

Դեռևս փոխոստիկանապետ եղած ժամանակ՝ 2011 թվականին նա ստացել է 57 միլիոն դրամ արժողությամբ նվեր բնակարան: Այս տարվա ընթացքում նրա եկամուտները, բացառությամբ հիշյալ բնակարանի, ստացվել են աշխատանքի դիմաց վարձատրությունից՝ ընդհանուր շուրջ 3 միլիոն դրամ:

Ու՞ր էր անհետացել ավելի քան 2 միլիոն դրամը. ԿԸՀ-ն ավելի էժան է գնել թանաքը, քան ներկայացրել է

Պարզաբանում տարածելիս կարող էին նշել, որ իրականում ավելի քիչ է վճարվել (շուրջ 5000 դոլար), քան կառավարության հատկացրած գումարն է և : Չէ՞ որ «մեղադրվում» էին թանկ գնելու համար և իրենց իսկ շահերից էր բխում նման տեղեկության հրապարակումը:

Եթե հակակոռուպցիոն խորհուրդը շոշափելի արդյունքներ չգրանցի, ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսական աջակցությունը. դեսպան

Ռիչարդ Միլսն անդրադարձել է նաեւ Հակակոռուպցիոն խորհրդին` ասելով, որ ԱՄՆ-ը աջակցելու է այդ խորհրդին, դեսպանությունը կտրամադրի դրամաշնորհներ, ֆինանսական աջակցություն: «Ուզում եմ շեշտել, որ մեր աջակցությունը Խորհրդին իրականացվում է այն պայմանով, որ վերջինս չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի: Եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, ապա մեր աջակցությւոնը կդադարեցվի: Ամեն ինչ շատ պարզ է ու հստակ»,- ասաց դեսպանը: