«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

ՀՔԾ-ն հովանավորում է կոռուպցիոն հանցագործությունը. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ վերը նշված դեպքի առթիվ 2014թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որը մեկ տարի անց կարճվել է՝ հացակազմի բացակայության հիմքով:

Ի՞նչ եկամուտներ ունի ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը

Գրիգոր Հովհաննիսյանը սակայն մինչ այժմ ներկայացրել է միայն մեկ՝ 2013 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիր: Բացակայում են ինչպես պաշտոնը ստանձնելու, այնպես էլ պաշտոնից ազատվելու պահին գույքի և եկամուտների հայտարարագրերը: Հայտարարագրեր չեն ներկայացրել նաև նրա կինը և զավակները:

Գլխավոր դատախազի տեղակալի կարողությունը

Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարանային շենքում, 3 հատ հողամաս, 1 հատ անհատական բնակաելի տուն՝ կառուցված հողամասի վրա և իր տնտեսական շինություններով, և 1 հատ ոչ բնակելի տարածք բազմանակարանային շենքում:

Ավելի քան 9000 դոլար՝ ծաղկաձորյան տոնական լուսավորության համար

Ծաղկաձորի քաղաքապետարանը 2015-ի դեկտեմբերի 21-ին պայմանագիր է կնքել «Վահման» ընկերության հետ՝ քաղաքում տոնական լուսավորություն ապահովելու համար: Գնման վերաբերյալ փաստաթղթից տեղեկանում ենք, որ պայամանգրի համաձայն, ընկերությունը պետք է մինչև դեկտեմեբրի 31-ը քաղաքում տեղադրած լիներ Շատրվանի նմանվող լուսավորության համակարգ (լույսի գույնը՝ սպիտակ, Տրամագիծը՝  6.5-7մ, միջին հատվածի բարձրությունը՝ 3մ), կախովի լուսային համակարգ (լույսի գույնը՝սպիտակ, երկարությունը՝ 6մ, լայնությունը՝ 1-1.30մ), Ամանորյա… Read more »

Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի փոխոստիկանապետը

Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով, 1 հատ հողամաս, VAZ 2106 մակնիշի մարդատար ավտոմեքենա և 7.9 միլիոն դրամ: Նրա եկամուտը եղել է 5.8 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրությունից:

Կոռուպցիան սպորտում. որակազրկվել են կաշառքի միջոցով դոպինգ ստուգումը չանցկացնելու համար

 ԱՖՄԱ (Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիա – IAAF) նախկին Նախագահ Դիակի որդին և 2 ռուս պաշտոնյաներ ցմահ որակազրկվել են՝ ռուսական մարզիկների դոպինգի օգտագործման գործը շանտաժի, կաշառակերության և դրամաշորթության միջոցով ծածկելու մեղադրանքով։ Այս մասին գրում է U․S․News-ը : Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի էթիկայի հանձնաժողովը գործով մեղադրվող չորրորդ պաշտոնյային․ԱՖՄԱ հակադոպինգային վերահսկողության տնօրեն Գաբրիել Դոլլեն որակազրկվել է հինգ տարով։ Ցմահ որակազրկվել… Read more »

126 կոռումպացվածները

Ռուսական Новая газета պարբերականին հայտնի է դարձել այն չինովնիկների, դատավորների և իրավապահ մարմինների աշխատակիցների ամբողջական ցուցակը, որոնց գործունեությունն ուսումնասիրել է Լոնդոնում գործող Միջազգային հակակոռուպցիոն կոմիտեն:

Որքա՞ն եկամուտ է հայտարարագրել Երևանի դատախազ Արթուր Դավթյանը

Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը այս  պաշտոնում նշանակվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է 2 հատ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով, 1 հատ բնակարան բազմաբնակարան շենքում,  3 հատ հողամաս, VOLKSWAGEN TOUAREG 3.2 ամենագնաց մեքենա: Ունեցել է 8 միլիոն դրամ խնայողություններ, իսկ եկամուտը կազմել է շուրջ 15… Read more »

ԱԱԾ տնօրենի կինը 19 մլն դրամ արժողության բնակարան է նվեր ստացել

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը այս պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից: Նրա վերջին տարիների գույքի ու եկամուտների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում ենք ստորև. 2011 թ-իսկզբին ունեցել է 19.6 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 23.5 միլիոն դրամ: այս տարվա ընթացքում նրա եկամուտը գոյացել է աշխատանքի դիմաց վարձատրությունից՝ 6.9 միլիոն դրամ: 2012 թվականին նրա դրամական միջոցներն ավելացել են 2… Read more »

Ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանի գույքն ու եկամուտները

Լևոն Երանոսյանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանապետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2012 թվականի ապրիլին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է, որ ունի բազմաբանակարան շենքում բնակարան և հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով: