Կոալիցիայի մասին

  Դիտվել է`

2014 թվականի նոյեմբերի 28-ին 75 հասարակական կազմակերպություններ Երևանից և ՀՀ մարզերից ընդունեցին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման մասին հռչակագիրը, որով հիմնադրվեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիան:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նպատակներն են.

  • բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,
  • նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը,
  • նպաստել հասարակության հակակոռուպիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը,
  • ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ոչ ֆորմալ կառույց է, որը իր աշխատանքները կազմակերպում է անդամ կազմակերպությունների համաժողովի կողմից հաստատված աշխատակարգի միջոցով:

Կոալիցիայի անդամ կարող են լինել քաղաքացիական հասարկության այն կազմակերպությունները, ներառյալ հասարակական շարժումներն ու նախաձեռնությունները, որոնք միանում են Կոալիցիայի Հռչակագրին և ընդունում են Կոալիցիայի Աշխատակարգը:

Ներկայումս ՔՀԿ-ների հակակոռուպցիոն Կոալիցիայի անդամակցում են 95 ՔՀԿ-ներ Երևանից և ՀՀ մարզերից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել