Էթիկայի կանոններ

  Դիտվել է`

Իրավաբան.net անկախ մասնագիտացված կայքի խմբագրակազմի Էթիկայի կանոններ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից գործարկվող Իրավաբան.net անկախ մասնագիտացված լրատվամիջոցի (այսուհետ՝ Լրատվամիջոց) առաքելությունն է օբյեկտիվ և ճշտված տեղեկությունների հրապարակումն ու տարածումը: Լրատվամիջոցի խմբագրակազմը՝

  • Հարգում է ընթերցողի անաչառ տեղեկություններ ստանալու իրավունքը և իրացնում այն:
  • Հարգում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և իր աշխատանքով չի վնասում անձին:
  • Որդեգրել է էթիկայի սկզբունքներ, որոնք բխում են հասարակության իրազեկ լինելու շահերից, ինչպեսև բարձր է պահում լրագրողի մասնագիտական վարկանիշը:

Լրատվամիջոցի էթիկայի վարքագծի կանոններն են՝

  1. Հրապարակել բացառապես ճշտված տեղեկություններ: Լրատվական ձևաչափն ու օպերատիվ աշխատելու ձգտումը չի կարող պատճառ լինել չճշտված տեղեկություններ հրապարակելու համար:
  2. Փաստերը տարանջատել մեկնաբանություններից, չխեղաթյուրել դրանք, տեղեկություն հրապարակելիս գլխավորապես հղում կատարել տեղեկատվության սկզբնաղբյուրներին:
  3. Իրադարձությունները լուսաբանել բազմակողմանիորեն, անաչառ, որևէ վեճի լուսաբանման դեպքում լրագրողը պարտավոր է լսել բոլոր կողմերին և ներկայացնել նրանց դիրքորոշումները:
  4. Հարգել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Բացառություններ կարող են լինել, երբ տեղեկությունները առնչվում են պաշտոնյաների եկամուտներին և կոռուպցիոն երևույթներին, ինչպես նաև անձի վերաբերյալ հանրությանը հայտնի դարձած այնպիսի տեղեկությունները, որոնք հաստատվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական և այլ իրավական ակտերով:
  5. Հարգել անձի անմեղության կանխավարկածը:
  6. Հարգել գործընկերների հեղինակային իրավունքները:
  7. Խստորեն դատապարտել գրագողության, հեղինակային իարվունքների խախտման դեպքերը և լրատվական դաշտում անբարեխիղճ գործելաոճը:
  8. Գործել բարեխիղճ, թափանցիկ և հրապարակային, լինել արհեստավարժ և խստորեն հետևյալ սույն էթիկայի կանոններին:
  9. Մերժել նվերների, այդ թվում նաև դրամական պարգևների, անվճար ուղևորությունների հրավերների ընդունումը, բացառությամբ, եթե դրանք կատարվում են Գործատուի՝ կողմից որպես խրախուսում:
  10. Սոցիալական կայքերում չկատարել այնպիսի գրառումներ, որոնք կարող են ստվերել լրատվամիջոցի անկողմնակալությունը և անկախությունը, վարկաբեկել մարդու արժանապատվությունը և այլ իրավունքները:

Լրատվամիջոցի աշխատակազմը առաջնորդվում է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության աշխատանքային էթիկայի կանոններով, որն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 27-ին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել