Newsfeed

Հինգ տարի անց վճարվեց աշխատավարձը

Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը թեժ գծով դիմում էր ստացել մարզի հեռավոր համայնքներից մեկի բնակչից: Քաղաքացուն չէր վճարվել 2005թ.-ի աշխատավարձը: ՇՊԱԿ-ի իրավաբանները հանդիպեցին դիմումատուի հետ, երբ այցով մեկնել էին դիմումատուի բնակության վայր` համայնքային հանդիպում անցկացնելու: Ծանոթանալով գործի մանրամասներին` ՇՊԱԿ-ը հարցում ուղղեց շահառուի գործատուին` պարզելու, թե ինչ չափով չվճարված պարտք է առկա շահառուի աշխատավարձի գծով և երբ է այն վճարվելու: Շահառուի գործատու կազմակերպությունը համայնքային ենթակայության հիմնարկ էր, նշված հարցման պատասխանը ստանալուց հետո ՇՊԱԿ-ը հարցում ուղղեց տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին` այն մասին, թե երբ է մարվելու դիմումատուի աշխատավարձի գծով պարտքը: Ստացված պատասխանում նշվել էր, որ այդ պարտքը կմարվի 2010թ.-ի ընթացքում:
Մի քանի օր անց շահառուն զանգահարեց ՇՊԱԿ` հայտնելու իր շնորհակալությունը` ասելով, որ ՇՊԱԿ-ի շնորհիվ իրեն արդեն վճարվել է իր աշխատավարձը, ինչը չէր ստացվում արդեն հինգ տարի:

  Views:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել