Daily Archives: Չորեքշաբթի, Փետրվար 14, 2018

Ինչպե՞ս է վաճառվում փոքրահասակին պատկանող անշարժ գույքը

Նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում պահանջող գործարքները տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները (հիմք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր): Միևնույն ժանանակ անչափահաս սեփականատիրոջը պատկանող գույքի օտարման գործարքներ կնքելու համար անչափահաս երեխայի ծնողը պետք է ստանա խնամակալության և հոգաբարձության… Read more »

Ո՞ր դեպքերում են հնարավոր երեխայի որդեգրումը առանց ծնողների համաձայնության

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը սահմանում է այն դեպքերը, որոնց առկայությամբ հնարավոր է երեխայի որդեգրումն իրականացնել առանց ծնողների համաձայնությամբ: Վերոնշյալ օրենսգրքի հոդված 119-ի համաձայն երեխային որդեգրելու համար նրա ծնողների համաձայնությունը չի պահանջվում այն դեպքերում, երբ` ա) նրանք անհայտ են, կամ դատարանը ճանաչել է անհայտ բացակայող. բ) դատարանը նրանց ճանաչել է անգործունակ. գ) դատարանը նրանց զրկել է ծնողական… Read more »

Ինչպե՞ս է իրականացվում՝ ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում

Ոչ առևտրային կազմակերպություններին վերահսկելու իրավասություն ունեցող մարմինները պետք է լիազոր մարմնի դիմումով միջոցներ ձեռնարկեն ոչ առևտրային կազմակերպություններին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավելը կամ օգտագործելը կանխարգելելու համար: Ոչ առևտրային կազմակերպությունները պարտավոր են  օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանել՝ ներպետական և միջազգային գործարքների վերաբերյալ տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավորություն կտա հավաստիանալու, թե արդյոք… Read more »

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դանիայի թագուհուն` ամուսնու մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին՝ ամուսնու՝ Արքայազն Հենրիկի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հանրապետության նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Թագուհուն և ողջ արքայական ընտանիքին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն: Իրավաբան.net

«Ելք»-ը հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության փետրվարի 16-ին հրավիրված արտահերթ նիստում կքննարկվի ընդամենը մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է ակցիզային հարկը 1 տոննա բենզինի համար 40 հազար դրամի փոխարեն սահմանել 25 հազար դրամ, սեղմված բնական գազի 1000 մ3-ի համար սահմանել 8330 դրամ՝ նախկին 25 հազարի փոխարեն: Իսկ բենզինի մեկ… Read more »

Արկածախնդիր վարորդների մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք

Համացանցում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես են որոշ վարորդներ չարամտորեն խախտում երթևեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Տեսանյութերի հրապարակումներից հետո ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները հայտանաբերեցին այդ մեքենաներն ու տեղափոխեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Տրանսպորտային… Read more »

Վարչապետին ներկայացվել են արդարադատության նախարարության 2017 թվականի գործունեության արդյունքները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության աշխատակազմից։ Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ Ազգային ժողով փոխանցված Սահմանադրությունից բխող օրենքները ինչպես նաև Սահմանադրական օրենքները, դատարանների բեռնաթամանն ուղղված քայլերը, կոռուպցիայի… Read more »

Արգելվել է «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում

Երևանի քաղաքապետարանի բակում այսօր՝ փետրվարի 14-ին, շուրջ հարյուր ոստիկան և բազմաթիվ ոստիկանական մեքենաներ իրականացնում էին վերահսկողություն և ցուցաբերելով խտրական մոտեցում՝ արգելեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում, որտեղ մշտապես կայանել են ծառայողական մեքենաները: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Փորձեցինք պարզաբանում ստանալ, որին ի պատասխան ոստիկանության աշխատակիցը հայտնեց,… Read more »

Քաղաքապետարանի կողմից բնակարանը նվիրատվությամբ հանձնվել է Սևոյաններին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  նոր որոշում է ստորագրել, որով Երևան համայնքի սեփականություն համարվող Եղբայրության փողոցի հ.19 շենքի հ.38՝ 30.05քմ մակերեսով բնակարանը նվիրել Օրբել, Ալեքսանդր, Անգելինա Սևոյաններին և Գրետա Վարդանյանին՝ որպես սեփականություն։ Նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում: Պետական գրանցման և նոտարական վավերացման… Read more »

Տարոն Մարգարյանը նոր որոշում է ստորագրել՝ «Շահումյանի շրջանային միավորում» ԲԲԸ-ի հետ պայմանագիր չվերակնքելու մասին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր նոր, համար 465-Ա որոշումն է ստորագրել, որով «ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒ» Ա/Մ-Ի «ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԲԸ-ի հետ վարձակալության իրավունքով կնքված պայմանագիրը չի վերակնքվի: Նշենք, որ ընկերությունը նախկինում վարձակալում էր Դալմայի այգի հ.41ա հասցեում գտնվող հողամասը: Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով վարչական… Read more »

Ով սեթևեթում է ամուսնացած կնոջ հետ, ենթակա է քրեական պատասխանատվության. Գոռ Հովհաննիսյան

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյան Սուրբ Վալենտինի օրվա առիթով մեջբերում է կատարել Գերմանիայի Գերագույն դատարանի 1936 թ․ մի որոշումից. «Ամուսինների պատիվը պահանջում է, որ նրանք ոչ միայն միմյանց հանդեպ պահպանեն հավատարմությունը, այլ նաև ընտանիքից դուրս խուսափեն այն ամենից, ինչը կարող է արդարացի կասկածներ հարուցել… Read more »