Daily Archives: Երեքշաբթի, Փետրվար 13, 2018

Դատական նիստի օրը հայցվորն իմացել է, որ գործն արդեն շահել է

Նախորդ տարվա մայիսի 23-ին մեքենայի վարորդը երթևեկելի մասի եզրից 5 մետր պակաս վայրում կանգառ կատարելու համար ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կողմից ենթարկվել է 5.000 դրամ տուգանքի՝  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով: Վարորդը համոզված է եղել, որ թույլ չի տվել  իրավախախտում, քանի որ իրավախախտման տեսանյութում որևէ կերպ չի երևում հատվող երթևեկելի մասը, որի եզրից… Read more »

Որքա՞ն է կազմում ժամավճարով աշխատավարձը

Համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել` աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամ. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամ: Հետևաբար ժամավճարով վարձատրվող աշխատանքների դեպքում մեկ ժամվա վարձատրությունը… Read more »

Ո՞ր դեպքերում պարտադիր չէ հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառումը

ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ գործունեության հետևյալ տեսակների համար. 1)բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում՝ պայմանով, որ այդ ծառայությունների մասով կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս… Read more »

Սահմանվել են ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության չափերը

ՀՀ կառավարությունը իր N 61-Ն որոշման մեջ փոփոխութոյւններ է կատարել, որոնք վերաբերում են ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության չափերը սահմանելուն: Որոշումը 2018 թվականի հունվարի 25-ին ստորագրել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նշենք, որ հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ  և եռամսյակային հրատապ օգնությունն է:… Read more »

Խնամատարության նոր ձևեր են սահմնավել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է կառավարության որոշման նոր նախագիծ: Նախագծով ներկայացվում է խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման… Read more »

«Վանսևան» ՍՊԸ-ի ԱԱՀ-ի վճարման ժամկետը կհետաձգվի

«Վանսևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի փետրվարի 22-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոր որոշման նախագիծ է ներկայացրել կառավարությանը: «ՎԱՆՍԵՎԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ… Read more »

Մեր հասարակությունը մեծ հարգանքով է վերաբերում կնոջը․ կապիտան Էմմա Ասլանյան

«Համազգեստով կանայք խիստ մարդկանց տպավորություն են թողնում։ Բայց այդ համազգեստի «մեջ» հանդիպում են նաև շատ փխրուն և նուրբ կանայք»,- ասում է  Ոստիկանության պարեկապահակետային ծառայություն իրականացնող հատուկ ստորաբաժանման ոստիկան, կապիտան Էմմա Ասլանյանը, ում հետ զրուցել ենք «Ոստիկան հայուհիներ» շարքի շրջանակում։ Էմման մասնագիտությամբ լեզվաբան է, տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։ Ավարտել է նաև  ՀՀ պետական կառավարման… Read more »

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիան ավարտվեց

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիան ավարտվեց: «Մենք՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվածներս,  որևէ այլ ելք չենք գտնում, քան  գալ և պահանջել ազատել ավագանին այսօր ավագանու ընդդիմադիր կանանց վրա հարձակվող ծեծի և սեռական ոտնձգության ենթարկող իշխանական տղամարդկանցից և քրեական պատասխանատվության ենթարկել նման հանցագործներին: Այսօր ժամը 17:00-ից 18:30-ի սահմաններում մենք գրավեցինք քաղաքապետարանի գլխավոր, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության… Read more »

ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակում ընգրկվել է 61 թեկնածու

ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովն ամփոփել է ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացված  գրավոր քննության արդյունքները։ ՀՀ  ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2018թ. հունվարին նախատեսված գրավոր քննության մասնակիցների ցուցակում  ընդգրկվել էր 123 դիմումատու, որոնցից քննությանը ներկայացել եւ փաստացի մասնակցել է 106-ը։ Քննությանը մասնակցած 106 անձանցից  դրական միավոր է ստացել 61-ը եւ ընդգրկվել ՀՀ  ՔԿ… Read more »

«Ունենք լավ հնարավորություն՝ մեր հայրենակիցներին ներգրավելու մեր տնտեսական ծրագրերում». վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. նախարարության առջև դրվել է ռազմավարական երեք խնդիր՝ նպաստել հայապահպանությանը՝ համագործակցելով Սփյուռքի կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ, նպաստել հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը՝… Read more »