Daily Archives: Երկուշաբթի, Փետրվար 12, 2018

Ո՞վ ունի ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք

<<Բարձրագույն հետբուհական և մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1.-ին կետի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին…. Read more »

Վահե Լաչինյանը՝ Երևան քաղաքի քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով քննիչ

ՔԿ նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանով՝ արդարադատության փոխգնդապետ Ներսիկ Մխիթարյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալ՝ ազատվելով Երևան քաղաքի քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով քննիչի պաշտոնից:

«Ինչպե՞ս կարող է տուժող կողմը իր գործով նաև դատավոր լինել». Հարություն Հարությունյան

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը, որով մինչև 100 հազար դրամի չափով տուգանք է նախատեսվում փաստաբանի նկատմամբ: Տուգանքը կնշանակի դատական նիստը նախագահող դատավորը: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ սա միանշանակ կազդի փաստաբանների անկախության վրա: «Այսօրվա դրությամբ գործող կարգավորումը միանշանակ առավել արդյունավետ է, քանի որ տուգանքի հարցը քննարկում է խորհրդի կողմից,… Read more »

Որո՞նք են հեղինակի գույքային իրավունքները

Գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը` տալով հեղինակին բացառիկ իրավունք` թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 13-ը սահմանում է հեղինակի գույքային իրավունքները: Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա… Read more »

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 9-ին որոշում է ստորագրել, որով հաստատվել է 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ

«Փաստաբանին զսպելու փորձ է արվում». Լիպարիտ Սիմոնյան

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը, որով մինչև 100 հազար դրամի չափով տուգանք է նախատեսվում փաստաբանի նկատմամբ: Տուգանքը կնշանակի դատական նիստը նախագահող դատավորը: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ուշադրություն է հրավիրում հատկապես այն փաստի վրա, որ նախագծում սահմանված տուգանքի չափը որոշ հանցատեսակների համար սահմանված է որպես պատիժ: «Այստեղ միանշանակ խախտվում է Եվրակոնվենցիայի… Read more »

Շահագործման է հանձնվել համայնքային ոստիկանության 3 հենակետ

Համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնման նպատակով 2017 թվականին շահագործման է հանձնվել համայնքային ոստիկանության 3 հենակետ Երևան քաղաքի Աջափնյակ և Շենգավիթ համայնքներում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: Տավուշի մարզում հաշվառման քննական ստորաբաժանման նոր վարչական շենքի և քննական ավտոդրոմի կառուցմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են: Իրավաբան.net

Ամփոփվել են թթվասերի շուկայում վերահսկողության արդյունքները. ՍԱՊԾ

Այս արդյունքների հիման վրա՝ Ծառայությունը «Բոնիլատ» ՍՊԸ-ի 05.02.2018թ. արտադրության (0.5 կգ փաթեթվածքով, պիտանիության ժամկետը՝ 9 օր) թթվասերի խմբաքանակը ճանաչել է վտանգավոր, տրվել են արտադրանքի հետ կանչի կարգադրագրեր, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է: