Daily Archives: Կիրակի, Փետրվար 11, 2018

ԱՆ-148 ինքնաթիռի կործանման ժամանակ զոհվածների ընտանիքները 1 մլն ռուբլի փոխհատուցում կստանան

Մոսկովյան շրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ  ԱՆ-148 ինքնաթիռի կործանման ժամանակ զոհվածների ընտանիքները 1 միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան: Հիշեցնենք, որ  այսօր՝ փետրվարի 11-ին, ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, րոպեներ անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Ենթադրվում է, որ ինքնաթիռը ընկել է ՌԴ  Ռամենսկի շրջանում: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքից:… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ… Read more »

Նոտարն առաջին հերթին պետք է լինի լավ հոգեբան, հետո իրավաբան. Աստղիկ Մազմանյան

Աստղիկ Մազմանյանն արդեն ութ տարի է, ինչ  Երևան քաղաքի «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար է նշանակվել: Մինչ այդ տարբեր աշխատանքներով  է զբաղվել. ուսանողական տարիների սկզբում  ցրիչ է եղել, ապա «ՀԱՅԳԱԶ» ԱՏՁ-ում կադրերի բաժնի տեսուչ և, ի վերջո,  հասել է իր նպատակին՝ զբաղեցնելով նոտարի պաշտոն: Նրա խոսքով,  իր գործում շատ կարևոր է քննադատությունը, իսկ ամենամեծ քննադատը դատավորի… Read more »

Ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանի մահվան կապակցությամբ վարչապետը որոշում է ստորագրել

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որում նշվում է. «Հայ ականավոր աստղաֆիզիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային Աստղագիտական միության անդամ Էդուարդ Խաչիկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»: Հավելված Իրավաբան.net

Հայտնաբերվել է կործանված ԱՆ-148 ինքնաթիռի սև արկղը

Ռուսաստանի Դաշնության Օրսկի քաղաքապետ Անդրեյ Օդինցովը «Վեստի 24»-ին հայտնել է, որ քաղաքի օդանավակայանում աշխատում են 6 հոգեբան և 4 շտապօգնության մեքենա: Հոգեբանները նաև այցելում են զոհվածների ընտանիքներին: Այս պահին զոհվածների հարազատներին ծանոթացնում են ինքնաթիռում եղած անձանց ցուցակի հետ: Մերձմոսկվայում կործանված Ան-148 օդանավում երկու հայ է եղել։ Ցուցակը ներկայացնում է Урал56.ру-ն. Նրնաց թվում են երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն… Read more »

ԱՆ-148 ինքնաթիռի կործանման պատճառը  շարժիչներից մեկի խափանումն է եղել

ՌԴ-ում  վթարված ԱՆ-148 ինքնաթիռի կործանման պատճառը  շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Այս մասին հաղորդում է Mash Telegram լրատվականը: Միևնույն ժամանակ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ հնարավոր է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել  եղանակային պայմանների պատճառով: Life.ru-ի հաղորդմամբ՝ ավիավթարի վայրում՝ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում, ավելի քան 150 փրկարար է աշխատում: Այստեղ է… Read more »

Վարկերի տոկոսադրույքն աճել է

Առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 13.26%: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված վիճակագրությունից: Սեպտեմբերին այն 12.05% էր։ Այսինքն, նախորդ տարվա վերջին եռամսյակի ընթացքում դրամային վարկերի միջին տոկոսադրույքն աճել է 1.21 տոկոսային կետով։  Մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված ներգրաված… Read more »

Հրապարակվել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը

Life.ru-ն հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը. Վալերի Գոուբանով՝ անձնակազմի հրամանատար Սերգեյ Ղամբարյան՝ երկրորդ օդաչու Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի Օլեգ Սերգեև՝ տեխնիկ Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ Օրենբուրգի մարզի նահանգապետ Յուրի Բերգը մեկնել է Օրսկ՝ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային շտաբը գլխավորելու համար: Տեղում խորհրդակցություն կանցկացվի, ինչպես նաև ուղիղ կապ կհաստատվի Մոսկվայի հետ: Հիշեցնենք, որ ԱՆ-148 ուղևորատար… Read more »

27 միավոր տրանսպորտային միջոցներ են հետ վերցվել պետական հիմնարկներից

ՀՀ կառավարությունը նոր որոշում է ստորագրել: 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1739-Ա որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածում ներառված մարմիններին ամրացված 27 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն հավելվածի, հետագայում օտարելու նպատակով: 2. Հայաստանի Հանրապետության… Read more »

ՌԴ-ում ինքնաթիռ է ընկել՝ չվերթից րոպեներ անց. զոհվել է 71 հոգի

ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, րոպեներ անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Ենթադրվում է, որ ինքնաթիռը ընկել է ՌԴ  Ռամենսկի շրջանում: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքից: Ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամները: Անձնակազմի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, ՌԴ ԱԻ ծառայության փոխանցմամբ, ինքնաթիռի անձնակազմը… Read more »

«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին թույլատրվել է կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղեր

Երևանի ավագանու հ. 100-Ա որոշմամբ՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին   հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով թույլատրվում է կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղեր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս որոշումը վավերացրել է 2017 թվականի դեկտեմբերի 26-ին: Ավտոկայանատեղիների համար գանձվող տուրքի դրույքաչափերի մասին տեղեկությանը ծանոթացեք՝ այստեղ: Իրավաբան.net

Վարկային կազմակերպության նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառողը Կենտրոնական բանկն է

«Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում պատասխանատվություն է սահմանվում նաև այդ կազմակերպությունների կողմից օրենսդրության խախտումներ թույլ տալու համար: Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել մի քանի դեպքերում: Օրինակ , եթե՝ ա) վարկային կազմակերպությունը ֆինանսական գործառնություններ է իրականացրել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով. բ) խախտվել են վարկային կազմակերպությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները…. Read more »