Daily Archives: Շաբաթ, Փետրվար 10, 2018

Հետախուզվողը հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ  տվյալները, փետրվարի 9-ին՝ ժամը 15.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Սամվել Հ.-ին, որը 2016թ. օգոստոսի 8-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը): Այս մասին տեղեկանում ենք… Read more »

էլեկտրոնային եղանակով հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն ներկայացնելու կարգը

21.12.2017 թվականին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացվել է 80.1 հոդվածով: Ըստ որի՝ 1.դատարան ներկայացվող փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն, որոնք ներկայացվում են գրավոր` անձի ստորագրությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը սահմանում… Read more »

Ովքե՞ր կարող են անվճար ստանալ վերականգնողական, տեխնիկական միջոցներ և այլ օժանդակ սարքեր

Վերականգնողական, տեխնիկական միջոցները և այլ օժանդակ սարքերը, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաները նախատեսված են անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման) համար: ՀՀ կառավարության 10 սեպտեմբերի 2015 թվականի N 1035-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարագաները տրամադրվում են՝ 1) հաշմանդամություն ունեցող անձանց. 2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային… Read more »

Մարդու առևանգման մեջ կասկածվողը՝ ոստիկանության բաժանմունքում

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 9-ին` ժամը 14.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Վահրամ Մ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Նա փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):… Read more »

Կառավարությունը որոշում է ընդունել ԵՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին

ՀՀ կառավարությունը փետրվարի 1-ին արձանագրային որոշում է ընդունել, որով հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի: Հավելվածին ծանոթացեք ստորև՝ Իրավաբան.net  

Սերժ Սարգսյանը պարգևատրել և կոչումներ է շնորհել

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ, կրթության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական