Daily Archives: Ուրբաթ, Փետրվար 9, 2018

Ի՞նչ իրավունքներ ունեն ծերերին խնամողները՝ վերջիններիս գույքի նկատմամբ

Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով: Ի թիվս այլ հիմքերի՝ նշված իրավանորմի 2-րդ մասը, որպես սեփականության իրավունք ձեռք բերելու հիմք, սահմանում է, որ սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը: Հոդվածի 3-րդ… Read more »

Բամբասանքի և անեծքի քաղաքացիաիրավական կարգավորումը

Անեծքը պարսավելի արարք է և առաջացնում է այն անձի դժգոհությունն ու վրդովմունքը, ում դեմ ուղղված է: Սակայն այդ արարքի հետ կապված հարաբերություններն օրենքի կարգավորման ոլորտում չեն գտնվում, և  անեծքն արգելող կամ անեծքի համար պատիժ նախատեսող իրավական նորմ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ: Այլ է հարցը բամբասանքի դեպքում: Բամբասանքի հետ կապված հարաբերությունները որոշակի չափով գտնվում են օրենքի… Read more »

Ինչքա՞ն տուգանք է նախատեսված ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելու համար

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի (10.000… Read more »

ՀԾԿՀ-ն սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջրամատակարարման ծառայության մատուցման սակագինը

Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը  նոյեմբերի 22-ի N 296-Ն որոշմամբ սահմանել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը Այսպիսով, 135.585 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր մատակարարված խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 162,702 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 23.927 դրամ` յուրաքանչյուր խորանարդ… Read more »

Մի քանի դպրոցի կրթական գործունեության լիցենզիաներ են տրվել

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ստորագրած N 1540-Ա/2 հրամանով սահմանվել է ներքոնշյալ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ տալու մասին հրամանը: 1) ՀՀ Արագածոտնի մարզի «Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ նախադպրոցական` ավագ տարիքային փուլ 30 տեղ 2) «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ… Read more »

Ավտոներկրողները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին

ՀՀ քաղաքացի Արա Ռոմիկի Մելիքջանյանից՝ լիազորված հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ավտոներկրողների կողմից բաց նամակ է հասցեագրվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Մեծարգո պարոն Նախագահ, 2017թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից https://www.e-draft.am կայքում շրջանառության մեջ դրվեց Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի… Read more »

ՀԾԿՀ-ն սահմանել է էլեկտրաէներգիայի բաշխման ծառայության մատուցման  սակագները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած N 582-Ն որոշամամբ սահմանվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման  սակագները: Այսպիսով, 110 կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար էլեկտրաէներգիան կարժենա 1,46 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 1,75 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: 35 կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար`… Read more »

Հողային օրենսգրքում կատարված նոր փոփոխությունները ուժի մեջ կմտնեն փետրվարի 17-ից

 2018 հուվարի 16-ին նոր լացում է կատարվել հողային օրենսգրքում: 4-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. Տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան, հասարակական և արտադրական օբյեկտների, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասերի վրա չի տարածվում հողային հարաբերություններում սեփականության սուբյեկտների իրավահավասարության սկզբունքը: Փոփոխությունը ուժի մեջ է մտնում փետրվարի 17-ից: Իրավաբան.net

ՌԴ-ում առաջին անգամ ցմահ դատապարտյալի են ազատ արձակել

Ավելի վաղ գնդակահարության դատապարտված, ցմահ դատապարտյալ  63-ամյա Անվար Մասալիմովը ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Ռուսաստանի Դաշնությունում առաջին անգամ է ցմահ դատապարտյալ ազատ արձակվում: Որոշումը կայացրել է Վոլոգոդյան շրջանային դատարանը: Նա դուրս է եկել «Բևեռային բու» խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկից: 63-ամյա Անվար Մասալիմովը պայմանական վաղաժամկետ ազատման պայմանով չէ դուրս եկել բանտից, այլ դատավճռի փոփոխման:… Read more »

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի նախկին քննիչին

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դ. Հ.-ն, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, իր ծառայողական… Read more »

Հայտնաբերվել է 41-ամյա կնոջ և 39-ամյա տղամարդու դի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երևանի 41 և 39-ամյա բնակիչների մահվան հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 2018թ. փետրվարի 9-ին՝ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում կայանված «Օպել Աստրա» մակնիշի… Read more »

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները Նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները: Նախագահ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ… Read more »