Daily Archives: Հինգշաբթի, Փետրվար 8, 2018

Հարկային մարմնում հաշվառվելու կարգը

ՀՀ հարկային օրենսգիրքը սահմանում է հարկային մարմնում հաշվառվելու կարգն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը: Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունները և պետական հաշվառում ստացող անհատ ձեռնարկատերը ՀՎՀՀ-ն ստանում են պետական ռեգիստրի գործակալության միջոցով(ՀՀ հարկային օր. հոդված 288): Պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմին են… Read more »

Ի՞նչ է նախատեսում նոր օրենքը. կարող է արդյո՞ք վարչական մարմինը դատական նիստը հրապարակելու վերաբերյալ համաձայնություն չտալ

Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի  6-րդ մասը սահմանում է, որ դատական նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են դատավարության մասնակցի միջնորդությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ:  ՀՀ ազգային ժողովի 08.02.2018 թվականի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը(այսուհետ՝ Օրենք): Համաձայն Օրենքի 1-ին… Read more »

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի վաճառքի լիցենզիա տրամադրելու կարգը

Կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել մի քանի փոփոխություն: Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվել առողջապահության նախարարությունը: Լիցենզավորող մարմնի կողմից թմրամիջոցների… Read more »

Հայաստանը կընտրի՞ աջակողմյան երթևեկությունը. քննարկվում է աջ ղեկ ունեցող մեքենաներին արգելքի մասին նախագիծը

Ազգայի ժողովում այսօր՝ փետրվարի 8-ին,  քննարկման է ներկայացվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը խորհրադարանի ամբիոնից հիշեցրեց, որ ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Պատգամավոր Շուշան Սարդարյանը մինչ փոխնախարարին հարց ուղղելը նկատեց, թե արգելքի հիմնական մեկնաբանությունը երթևեկության անվտանգության ապահովումն է: «Միևնույն ժամանակ,… Read more »

Հարևանային իրավունքը ուժի մեջ մտավ փետրվարի 1-ից

Նոր փոփոխություններ և լրացումներ են կատարվել քաղաքացիական օրենսգրքում: Օրենսգիրքը լրացվել է 14.2 գլխով, որով կարգավորումներ են տրված հարևանային իրավունքի վերաբերյալ: Նշված գլխի կանոնները կարգավորում են հարևանային հողամասերի կամ այլ անշարժ գույքի փոխադարձ ազդեցության, ջրօգտագործման, բաժանագծի անցկացման և հարևանների միջև ծագող այլ հարաբերություններ: Նշենք, որ հարևանային է այն հողամասը կամ ցանկացած այլ անշարժ գույքը, որը որևէ եղանակով… Read more »

Ինչո՞ւ նախագահը, ԱԺ նախագահ և գլխավոր դատախազը չեն կարող լինել անվտանգության խորհրդում

Այսօր՝ փետրվարի 8-ին, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանըխորհրդարանում նշել է, որ անվտանգության խորհուրդը նախագահին կից խորհրդատվական մարմին է, որտեղ անվտանգությանը վերաբերող տասնյակ հարցեր են քննարկվում, բայց այդ մարմնի որևէ որոշում պարտադիր հետևանք չի առաջացնում: Նրա խոսքով՝ հենց դրանով է… Read more »

Տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշները վերացվում են

Մայրաքաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկի պարագայում առանձին դեպքերում արհեստական խոչընդոտներ են ստեղծում նաև տնտեսվարող սուբյեկտները՝ փողոցներին հարակից հատվածներում տեղադրելով տրանսպորտային միջոցների կայանմանը խանգարող անօրինական արգելապատնեշներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այս իրավիճակը վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով համատեղ հերթական… Read more »

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման, պաշտոնեական լիազորություններն անցնելու և ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի առթիվ

Եվս մեկ քաղաքացի` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Ն. Ե.-ն, նախաքննության ընթացքում հայտնել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ վիճաբանելու պատճառով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ոստիկաններից մեկը բռունցքով հարվածներ է հասցրել իր կրծքավանդակին, իսկ մյուս ոստիկանն էլ սպառնացել է,  որ ծեծի կենթարկի իրեն: