Daily Archives: Չորեքշաբթի, Փետրվար 7, 2018

Տարկետում կտրամադրվի՝ կառավարության որոշմամբ

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Ա. Արզումանյանը բուհում 1 տարով ձևակերպել է ակադեմիական արձակուրդ՝ մինչև ՀՀ կառավարության կողմից պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու որոշման ընդունումը:  ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 767-Ա  որոշմամբ նրան տրվեց  տարկետում՝ մինչև 2017 թվականի ձմեռային զորակոչ, որն արդեն իսկ վերոնշյալ հանգամանքներից ելնելով ժամանակավրեպ էր: 

Գործադիրը որոշում կընդունի բոլոր զինծառայողներին գույքահարկից ազատելու մասին

Գործադիրը վաղը՝ փետրվարի 8-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում կքննարկի ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց գույքահարկից ազատելու մասին նախագիծը։ Նախագիծը նեկայացրել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գորգիսյանը, Լենա Նազարյանը և Էդմոն Մարուքյանը։ Նախագծում ասվում է, որ ներկայումս «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասը գույքահարկից ազատում է… Read more »

Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող որոշ տարածքներ ազատվում են հարկերից

Իրավական ակտերի նախագծերի  հրապարակման միասնական կայքում ֆինանսների նախարարությունը հրապարակել է որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որո­շումը համապատասխանեցնել «Սահ­մանամերձ բնակավայրերում իրականացվող գործու­նեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգավո­րում­ներին: Նախագծի կարգավորման առարկան մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկն է: Նախագծում մասնավորապես… Read more »

Փաստաբանների բողոքի ակցիաները շարունակվելու են

Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 7-ին բողոքի ակցիայի շրջանակում ՀՀ փաստաբանների պալատում հավաքված փաստաբանները հայտարարեցին, որ բողոքի ակցիաները շարունակվելու են և փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնելու 2018 թվականի փետրվարի 8-ին, ինչպես նաև 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին: Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատը նախորդ օրը հայտարարել էր մեկօրյա բողոքի ակցիայի մասին: Նպատակը փաստաբանների նկատմամբ դատական տուգանք… Read more »

ՊԲ-ում անց են կացվել մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ

Փետրվարի 6-ից 7-ը ՊԲ-ում անց են կացվել մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ, որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ ներգրավվել են ՊԲ-ի, միավորումների և մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, գործողությունների համադրման և փորձի փոխանակման ծրագրի համաձայն՝ համաբանակային նշանակության գործընթացներին հետևում էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան… Read more »

Թվով 37 ավտոբուսների ուղեսրահներում տեղադրվել են կանգառների սարքեր

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի քաղաքապետրանը նոր նախագիծ է ներկայացվել, որտեղ ներկայացվել են քաղաքապետրանի 2017 թվականին իրականացված աշխատանքները՝ տրանսպորտի ոլորտում: Իրականացվել է ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցի մշակման և ներդման նախապատրաստական աշխատանքներ: Պատրաստվել է նոր ցանցի նախագիծը, որի մասնագիտական ուսումնասիրությանն ու վերջնական հաստատմանը հաջորդելու են բարեփոխման աշխատանքները, ինչպես նաև… Read more »

Դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման կարգը կպարզեցվի

Կառավարությունը վաղը՝ փոտրվարի 8-ին հերթական նիստի ընթացքում որոշում կընդունի Հայաստանի Հանրապետությունում դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման կարգի դյուրացումն ու պարզեցման մասին։ Առողջապահության նախարարության նախագծով փոփոխություն կկատարվի  «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-Ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում։ Ընդհանուր առմամբ կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունը. հանվել է շարունակական… Read more »

Հրաչյա Ղազարյանը նշանակվել է Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը 2018թ. փետրվարի 7-ին հրամաններ է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ։ Այս մաիսն տեղեկանում ենք քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Թիվ 53-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Հրաչյա Ղազարյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի… Read more »

Գործադրվում է ամեն ջանք՝ ՀՀ-ում կոռուպցիան վերացնելու համար. փոխվարչապետ

Այսօր՝ փետրվարի 7-ին  խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին բարեփոխումներ է իրականացրել կոռուպցիոն ռիսկերի ոլորտում իրավիճակը բարելավելու համար, սակայն որոշ խնդիրներ այնուամենայնիվ դեռ կան. «Ներդրումային միջավայրը հանրապետությունում ընդհանուր առմամբ բարելավվել է, սակայն որոշ կոռուպցիոն ռիսկեր այնուամենայնիվ մնացել են, հատկապես՝ արդարադատության ոլորտում,… Read more »

Այսուհետ Մեծ Բրիտանիայում ռուս օլիգարխները պետք է հիմնավորեն իրենց շքեղ ապրելակերպի աղբյուրները

Մեծ Բրիտանիայի անվտանգության և տնտեսական հանցագործությունների հարցերով նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ այսուհետ կոռուպցիայի մեջ կասկածվող ռուս օլիգարխները պետք է հիմնավորեն իրենց շքեղ ապրելակերպը։ Բեն Ուոլեսը «The Times»-ին հայտնել է, որ այժմ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում պաշտոնյաները կարող են կալանք կիրառել 50.000 ֆունտ սթերլինգը գերազանցող կասկածելի միջոցների նկատմամբ և հավելել, որ օտարերկրյա հարուստ… Read more »