Daily Archives: Երեքշաբթի, Փետրվար 6, 2018

Որքա՞ն աշխատավարձ կստանան նախարարության ոլորտում ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատակիցները

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը: Իրավաբան.net-ը ներկայացնում է նախարարության ոլորտում ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատակիցների աշխատավարձերի չափը: Տնօրենների աշխատավարձերը կկազմեն 496 հազար 50 դրամ: Տնօրենի տեղակալի աշխատավարձը կկազմի 363 հազար 770 դրամ: Բաժնի պետի աշխատավարձը կկազմի… Read more »

Հրապարակվեց ցուցմունք տալուց հրաժարված Լիանա Սարգսյանի գործով դատավճիռը

Կենտորն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 6-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հրապարակվեց ցուցմունք տալուց հրաժարված Լիանա Սարգսյանի գործով դատավճիռը: Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տուժող, նախազգուշացված լինելով ցուցմունք տալուց հրաժարվելու համար… Read more »

Չարաշահումներ թույլ տված յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության. ՔԿ

 Կազմավորման պահից ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությունը կարեւորել է համակարգում հնարավոր չարաշահումների, կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարը, եւ այս տարիների ընթացքում այդ ուղղությամբ իրական քայլեր են ձեռնարկվել: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ անդրադառնալով Կամո Փիրուզյանի սպանության գործին: «ՔԿ նախագահի, ղեկավարության դիրքորոշումը միանշանակ է՝ չարաշահումներ թույլ տված յուրաքանչյուր ոք պետք է… Read more »

Ոստիկանապետի հրամանով սահմանվել է վարորդկան վկայական տվող ստորաբաժանումների քանակն ու տեղակայման վայրերը

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել, որով սահմանել է ժամանակավոր վարորդական վկայականի, տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթղթի և միջազգային վարորդական վկայականներ տալու մատյանի ձևերը հաստատելու, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակն ու տեղակայման վայրերը: Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդկան վկայական տվող ստորաբաժանումների քանակն ու տեղակայման… Read more »

Փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը նշանակվել է Վայքի ոստիկանապետ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Վայքի ոստիկանապետ է նշանակվել փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը: Նա նախկինում զբաղեցնում էր Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետի պաշտոնը: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանը: նՇենք, որ Դավիթ Հովհաննիսյանը նախկինում զբաղեցնում էր ոստիկանության Սիսիանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Այս… Read more »

«Medialab.am» լրատվական կայքի խմբագրության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

 2018թ. փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչութուն են ուղարկվել ««Medialab.am» լրատվական կայքի աշխատակցի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ  տարբեր լրատվական կայքերում հրապարակված հոդվածները՝ ստուգողական գործողություններ կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխվոր դատախազության մամուլի ծառայությունից: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018թ. հունվարի 28-ին… Read more »

Սահմանվել են նոտարական տարածքները. նախարարը հրաման է ստորագել

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը N 9-Ն հրամանն է ստորագրել, որով սահմանվել են նոտարական տարածքները և դրանց սահմաններում նոտարական նստավայրերը, նոտարական գրասենյակների գտնվելու վայրերի որոշման չափանիշները: Այսպիսով, նոտարական տարածքն այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը, որում ներառված են սույն հրամանով սահմանված նոտարի նստավայրերը: Նոտարի նստավայր է համարվում նոտարական տարածքի սահմաններում գտնվող… Read more »

Սեռավարակներով կանանց ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը անվճար կլինի

Առողջապահության նախարարի՝ Լևոն Ալթունյանի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 77-Ն հրամանում նոր լրացում է կատարվել: Այսուհետ անվճար կլինի նաև սեռավարակներով կանանց ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումն ու հետազոտության կազմակերպումը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի օգոստոսի 4-ի թիվ… Read more »

«Որևէ մեկին չեմ դրդել, չեմ օժանդակել». կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբանը՝ դատարանին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցավ կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանի, կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանի և կաշառքը ընդունելու մեջ մեղադրվող ավագ քննիչ Միքայել Զադոյանի վերաբերյալ գործի քննությունը: Նշենք նաև, որ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին ևս մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի… Read more »

Արդարադատության նախարարությունը՝ Էդմոն Մարուքյանի և Արա Զոհրաբյանի հայտարարությունների մասին

ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն  հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը:

Լոռու մարզում առևանգել էին անչափահաս աղջկա. քրեական գործն ուղարկվել է դատարան

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, հստակեցվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողությունները: