Daily Archives: Երկուշաբթի, Փետրվար 5, 2018

Քաղաքացիական օրենսգրքի իմաստով Bitcoin-ը գոյություն չունեցող բան է․ Գոռ Հովհաննիսյան

«Բիթքոին» կրիպտոարժույթը վերջին ամիսներին նաև հայաստանյան շուկայում է հայտնի դարձել․ արդեն իսկ հանդիպում են հայտարարություններ ապրանքը բիթքոինով գնելու կամ վաճառելու մասին։ Թե ի՞նչ է սա և իրավական տեսանկյունից ինչ կարգավորումներ և խնդիրներ կան բիթքոինների հետ կապված, զրուցել ենք Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանի հետ։… Read more »

ՔԿԱԳ մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերի կամ կատարած գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման կարգը

18.01.2018թվականին ուժի մեջ է մտել <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին  ՀՀ օրենքը:  Համաձայն նշված օրենքի՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի 84-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. 4. ՔԿԱԳ մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով(վարչական կամ պարտադիր ուժ ունեցող այլ ակտի ընդունում,գործողություն կամ… Read more »

«Թանկացմանն ասում ենք՝ ոչ, թալանին ասում ենք՝ ոչ». ընդդեմ թանկացումների երթն ավարտվեց

Երևանում մեկնարկած «Ելք» դաշինքի հանրահավաք-երթը՝ ընդդեմ թանկացումների ավարտվեց Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթով։ Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ի լրագրողը:

Իրավունքը մղվել է 2-րդ պլան. Արա Զոհրաբյան

Փաստաբաներրի պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել. «Այսօր՝ 2018թ. փետրվարի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): ՀՀ կառավարության ներկայացուցիչն առաջարկել է դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել Նախագծում, ինչպես նաև Նախագիծը լրացնել երկու… Read more »

Արթուր Ֆիշյանը նշանակվել է ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Արթուր Ֆիշյանը։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նշենք, որ Արթուր Ֆիշյանը նախկինում զբաղեցնում էր նույն բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ Չարբախի բաժանմունքի պետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Ջանիկ Մարությանը, որը վերջերս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Իրավաբան.net

Որքա՞ն կկազմի մարզպետարանի աշխատակիցների աշխատավարձերը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը: Իրավաբան.net-ը ներկայացնում է մարզպետարանների աշխատակիցների աշխատավարձերի չափը: Ինչպես արդեն նշել էին՝ մարզպետի աշխատավարձը կկազմի 661 հազար 400 դրամ: Մարզպետի խորհրդականի աշխատավարձը կկազմի 314 հազար 165 դրամ: Մարզպետի մամուլի քարտուղարի և… Read more »

Խնդիրը միայն թանկացումները չեն, թանկացումներով միայն մեր կյանքը ծանր դարձնելով չէ. Արամ Սարգսյան

«Կառավարության ղեկավարը ԱԺ-ում փորձեց հիմնավորել, որ տնտեսության մեջ չորս տոկոս գնաճը տնտեսությանն օգուտ է։ Այսինքն, ուզում է ասել՝ ժողովուրդ ջան, էս թանկացումները անում ենք ձեզ համար»: Այս մասին «Ելք» դաշինքի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Սարգսյանը։ Պատգամավորը նաև անդրադարձավ աջ ղեկով մեքենաների արգելքին, նշելով, որ ինքը դեմ է քվերակել այդ նախաձեռնությանը… Read more »

Կարեն Կարապետյանին զեկուցվել են պետական գույքի կառավարման ոլորտում կատարված աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները: Վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել… Read more »

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին. Արտակ Զեյնալյան

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և որոշումները մեծամասնության կամքով պետք է ընդունվեն և մեր խնդիրն է, որ օրենսդիր մարմինը տեսնի, թե որքան մարդ է ցանկանում վերադառնալ մինչև թանկացումներ եղած վիճակը: Այս մասին «Ելք » դաշինքի նախաձեռնած ընդդեմ թանկացումների երկրորդ հանրահավաք-երթ ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Միայն ընտրությունից ընտրություն չէ, որ մասնակցում են պետական… Read more »