Daily Archives: Կիրակի, Փետրվար 4, 2018

Աֆրիկայում արգելված է լվանալ հատակը ամուսնու գլխով. աշխարհի 5 երկրում գործող տարօրինակ օրենքներ

Իրավաբան.net-ը փնտրում, գտնում և Ձեզ է  ներկայացնում աշխարհի տարբեր երկրներում գործող ոչ ստանդարտ օրենքները, որոնք կարող են մեզ տարօրինակ թվալ: Աֆրիկայում արգելված է լվանալ հատակը ամուսնու գլխով: Անգլիայում արգելված է մահճակալը կախել պատուհանից: Ինդոնեզիայում արգելված է խեղդել զոքանչին ակվարիումի մեջ: Հունաստանում արգելված է ուտել պիցցան ձախ ոտքով: Լոս-Անջելեսում արգելվում է լիզել գորտերին: Իրավաբան.net

Աշխատանքի ընդունելիս տարիքային և սեռային խտրականությունը Սահմանադրության խախտում է

Հաճախ ենք հանդիպում այսպիսի հայտարարությունների. «Պահանջվում են 20-30 տարեկան, բարետես արտաքինով աղջիկներ՝ անգլերենի պարտադիր իմացությամբ»: Միջազգային փորձի համաձայն, զարգացած երկրներում այս հայտարարությունը կդիտարկվեր որպես տարիքային խտրականություն: «Ներկայումս տարածված է այն պրակտիկան, որ գործատուները ավելի շատ ցանկանում են երիտասարդների հետ աշխատել: Շատ ցավալի իրավիճակի առաջ ենք մենք կանգնել, որովհետև օրենսդրությամբ կոնկրետ կարգավորում այս հարցի վերաբերյալ, որը… Read more »

Իրավագետիկ․ ապօրինի հարստացածները պատժվելու են

Խելացի և բարի Իրավագետիկն այս անգամ անդրադարձել է ապօրինի հարստացման հարցին։ Նախորդ տարվա հուլիսի մեկին քրեականացվել է ապօրինի հարստացումը։  Այն պաշտոնատար անձիք, ովքեր այս տարվա ընթացքում ամբողջապես չեն հայտարարագրի իրենց գույքն ու եկամուտները, ապա կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Նկարիչ՝ Հայկ Կարապետյան Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան Համակարգչային աջակցությունը՝ Ալեքսանդր Սարգսյանի Իրավաբան.net

Ոստիկանապետի և նրա տեղեկալաների աշխատավարձերի չափը նոր օրինագծով

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը: Իրավաբան.net-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության պետի և նրա տեղակալների աշխատավարձերի չափը: Ոստիկանության պետի աշխատավարձը կկազմի 793 հազար 680 դրամ: Նրա առաջին տեղակալի աշխատավարձը կկազմի 661 հազար 400 դրամ, իսկ տեղակալինը… Read more »

ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիները նախագահական ընտրություններին կքվեարկեն 2 հիմնական ընտրատեղամասերում

Ռուսաստանի քաղաքացիները ՌԴ նախագահի ընտրությունների օրը կկարողանան քվեարկել նաև Հայաստանում բացվելիք երկու հիմնական ընտրատեղամասերում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ՌԴ դեսպանատան կայքը: «ՌԴ նախագահի ընտրության օրը՝ մարտի 18-ին, 08:00-20:00-ն Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան քվեարկել երկու հիմնական ընտրատեղամասում՝ № 8026 Երևանում՝ ՌԴ դեսպանատանը, և № 8031 Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում», – ասվում… Read more »

Աջ ղեկանիվով մեքենաների վարորդների նախաձեռնությամբ ավտոերթ է կազմակերպվել Երևանում

Այսօր՝ փետրվարի 4-ին, տեղի ունեցավ Աջ ղեկանիվով մեքենաների վարորդների նախաձեռնությամբ  հավաք: Հավաքի ուղղված էր Աջ ղեկերի մասին վերջերս կառավարության կողմից հաստատված ծրագրի դեմ, որով կարգելվի աջ ղեկով մեքենաների հաշվառումը ՀՀ-ում: Հավաքը տեղի ունեցավ Խաչիկ Դաշտենցի փողոցում, որից հետո սկսվեց ավտոերթը: Աջ ղեկանիվով մեքենաների վարորդները շարժվեցին  հետևյալ երթուղով. «Խաչիկ Դաշտենցի փողոց-Էրեբունու փողոց-Արցախի փողոց-Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան… Read more »

Որքանո՞վ եք տեղյակ քրեական դատավարությունից

Իրավապահ մարմինների հետ առնչություն ունենալիս մեծապես կարևորվում են քաղաքացու իր իրավունքների իմացությունը։ Ստուգեք, թե որքանո՞վ եք տեղյակ Ձեր իրավունքներից։  Իրավաբան.net

Դատարան տրվող դիմումների և դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ  տալու համար պետական տուրք է գանձվում

Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ  տալու համար գանձվում է  պետական տուրք: Այս մասին սահմանում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը: Իրավաբան.net-ը ներկայացնում է դրույքաչափերը: Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը: 1. գույքային պահանջով հայցադիմումների համար մինչև 1500 դրամ 2. ամուսնալուծության… Read more »

Դատարանը բավարարել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հայցադիմումը՝ քաղաքացուց գումար բռնագանձելու վերաբերյալ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը դիմել է դատարան՝ Էրիկ Արմենիդիսից հօգուտ ընկերության  617 հազար 832 դրամ բռնագանձելու համար՝ որպես վարկի ընդհանուր պարտքի և նախապես մուծված պետական տուրքի գումարի համար։ Ժամկետանց վարկի մնացորդի և հաշվարկված տոկոսների նկատմամբ տույժի հաշվարկը 25.09.2017 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակվել է օրական 0.09 տոկոսով՝ պայմանագրով  նախատեսված տոկոսադրույքը։ Երևան քաղաքի Էրեբունի և… Read more »

Դատապարտյալներին ներում շնորհելու հարցերով կզբաղվի նոր վարչապետը

«Ներման մասին» նոր  օրինագիծը կքննարկվի փետրվարի 6-ին մեկնարկելիք Ազգային ժողովի նիստից հետո՝ կառավարության կողմից գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում։ «Ներման մասին» նոր օրենքը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Ըստ օրինագծի, ներման խնդրագիր կարող է ներկայացնել բացառապես դատապարտված անձը կամ նրա փաստաբանն… Read more »

Որքա՞ն պետք է վճարել նույնականացման քարտի կամ կենսաչափական տվյալներով անձնագիր ստանալու համար

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար գանձվում է պետական տուրք: Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացվում սահմանված դրույքաչափերը: 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար 1000 դրամ 1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար 25.000 դրամ 1.2. Նույնականացման քարտի տրամադրման համար 3000 դրամ 2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց… Read more »