Daily Archives: Հինգշաբթի, Փետրվար 1, 2018

Նախարարի հրամանով սահմանվել է դպրոցականների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածությունը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները:  Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից: Այս հրամանով սահմանվում է, որ ուսաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի… Read more »

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ալավերդիում 2017 թվականի հունիսին Կամո Փիրուզյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի… Read more »

Բոլոր դիմորդները «Հայոց լեզու» առարկայից միասնական քննություն պետք է հանձնեն

Հայաստանում այսուհետ ցանկացած բուհ ընդունվելու համար դիմորդները «Հայոց լեզու» առարկայից միասնական քննություն պետք է հանձնեն, սակայն միևնույն ժամանակ նոր օրենքով կրճատվում է բուհերում հայոց լեզվի պարտադիր դասավանդման տևողությունը՝ ներկայիս երկու կիսամյակի փոխարեն մեկ կիսամյակ դառնալով: Նշենք, որ«Բարձարգույն կրթության մասին» օրենքի նախագծի համաձայն՝ անկախ բուհի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի կրթական աստիճանի ցանկացած մասնագիտության գծով ՀՀ… Read more »

Ասպիրանտուրայում ևս կրեդիտային համակարգ կներդրվի

Կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով կկարգավորվի հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունները: Ասպիրանտուրայի և հայցորդության կրթական ծրագրերը  բաղկացած են երկու փոխկապակցված մասերից՝ կրթական և հետազոտական: Ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ x 30 ժամ = 5400 ժամ՝ ներառյալ լսարանային, արտալսարանային… Read more »

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենին տիրապետելու մակարդակի ստուգման վերաբերյալ հրաման է ստորագրվել

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր հրաման է ստորագրել, որով կստուգվի Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենին տիրապետելու մակարդակը: Ստուգումն իրականացվելու է թեստավորման միջոցով, հարցաշարը կազմելու է ԿԳ նախարարությունը: Ինչպես նաև գրականության ցանկը կամ հղումները, Ազգային ժողովի ընտրության օրվանից առնվազն երկու ամիս առաջ պարտադիր կարգով տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում: Հարցաշարի բովանդակային բաղադրիչները… Read more »

Նոր կոնվենցիա` միջազգային հարկային համագործակցության ոլորտում

Հունվարի 24-ին Ստրասբուրգում ստորագրվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված): Կոնվենցիան իր տեսակով հանդիսանում է  եզակի բազմակողմ գործիք, որը հնարավոր է դարձնում հարկային համագործակցության բոլոր ձևաչափերը` կանխելով հարկումից խուսափելը և նպաստելով հարկեր չվճարելու դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելուն: Կոնվենցիայի հիմնական նպատակն… Read more »

Դատարանը դեռևս ձեռնպահ կմնա  բռնի ուժով ապահովել Իշխան Բարսեղյանի ներկայությունը․ նախագահող դատավոր

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, շարունակվեց նույն դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի  կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից… Read more »

Որքա՞ն աշխատավարձ կստանան ԱԺ պատգամավորները

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ, որով սահմանվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափը: Ինչպես արդեն նշել էինք՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է1 միլիոն 190 հազար 520 դրամ:  Ստորև Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում Ազգային ժողովի աշխատակազմի մյուս աշխատավարձերի չափը: Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կկազմի… Read more »

Հաշմանդամություն ունեցող անձիք բողոքի ցույց են կազմակերպել կառավարության շենքի մոտ

Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ այսօր՝ փոտրվարի 1-ին, հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ բողոքի ձայն բարձրացնելու իրենց սպասարկող պրոթեզարանի փոփոխության վերաբերյալ: Ցուցարարների խոսքով՝ նրանք տարիներ շարունակ ստացել են վերջույթների որակյալ պրոթեզներ, ինչի շնորհիվ կարողացել են մեծ ծանրություն բարձրացնել, պրոթեզն առանց հանելու և հանգստանալու կրել երկար ժամանակ, ու հիմա չեն ուզում զրկվել այդ հնարավորությունից: Կառավարության նիստի ավարտից… Read more »