Daily Archives: Երկուշաբթի, Հունվար 22, 2018

Երաշխավորության պայմանագիրը, երաշխավորի պատասխանատվությունը

 Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել նաև ապագայում ծագելիք պարտավորության ապահովման համար: Երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է երաշխավորության պայմանագրի անվավերությանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածով… Read more »

Ինքնակամ կառույցների օրինականացումը և դրանց գործառնական նշանակության փոփոխությունը

ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման համաձայն  ինքնակամ կառույցն օրինական ճանաչվելու դեպքում` հողամասի սեփականատերը համապատասխան բյուջե պետք է մուծի վճարներ` հետևյալ դրույքաչափերով` ա) հասարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով(20.000 ՀՀ դրամ). բ) արտադրական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ…. Read more »

Երեխայի որդեգրման կարգը

Երեխայի որդեգրման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 291-րդ գլխի դրույթներով: Երեխա որդեգրելու համար անձը պետք է դիմում ներկայացնի երեխայի բնակության վայրի (գտնվելու վայրի) ընդհանուր իրավասության դատարան: Դիմումում պետք է նշվեն՝ 1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը. 2) որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը…. Read more »

«Անմեղ տեղը 11 ամիս է նստած ենք, բա ուզում եք, որ մի հատ ռեպլիկ էլ չանե՞նք նստած տեղից».   «Իգլայի» գործով ամբաստանյալ

Քրեական վերաքննիչ դատարանում մեկնարկեց հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով «Իգլա» տեսակի ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով քննությունը։ Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի հրապարակած դատավճռով մեղավոր ճանաչված  7 մեղադրյալից բողոքարկել են.  ԼՂՀ  պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը (6… Read more »

Կարեն Կարապետյանին կփոխարինի Վաչե Գաբրիելյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի 2018 թվականի հունվարի 22-25-ը ներառյալ գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Այս մասին որոշում է ստորագրել Կարեն Կարապետյանը: Իրավաբան.net

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ, Երևանի կենդանաբանական այգում ընթացող շինբարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հունվարի 23-ից փետրվարի 4-ը այգին փակ է լինելու այցելուների համար: Քաղաքապետարանը հայցում ենք ձեր ներողամտությունը: Իրավաբան.net

2017 թվականը հարկային համակարգում ևս լուրջ բարեփոխումների շրջան է եղել. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքները և նախանշել համակարգի 2018-ի գործունեության առաջնահերթությունները: Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ 2017-ին հաջողվել է իրականացնել համակարգի առջև դրված խնդիրները. «2018-ին ևս ունենք բազմաթիվ անելիքներ. յուրաքանչյուրը պետք է իր պարտականություններն առավելագույնը կատարի, որպեսզի ընթացիկ տարում նույնպես ունենանք այն հաջողությունները, որոնք արձանագրվել են… Read more »

Փաստաբանների նախաձեռնած բողոքի ակցիային միացել է 1354 փաստաբան

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում փաստաբանները: Այս մասին տեղեկանում ենք փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից: 16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի… Read more »