Daily Archives: Կիրակի, Հունվար 21, 2018

Կիևում առևանգված հայերը հայտնաբերվել են

Կիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Ընկերներ, ուրախ նորություն ունենք։ Կիևում 2017 թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են»։ Անդրանիկ Մանուկյանը նաև հայտնում է, որ այս պահին այլ… Read more »

ԵՄ նոր ծրագրերից մեկը կապահովի Հայաստանի համայնքներում էներգախնայողության ծրագրերի զարգացմանը

Այս ծրագրի միջոցով «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամը Նիդերլանդների, Գերմանիայի և Չեխիայի հանրապետության իր գործընկերների հետ լուծելու են գյուղական բնակավայրերում էներգաարդյունավետության խնդիրները`

Սոցիալական ապահովության տարածքային բաժնի հասցեն փոխվել է

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ «Կենտրոն-2» սոցիալական ապահովության տարածքային բաժինը ս.թ. հունվարի 15-ից տեղափոխվում է նոր հասցե՝ ք. Երևան, Թումանյան 8: Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի ծառայությունից: Իրավաբան.net

ԿԳ նախարարը հրամանով՝ լիցենզիաներ են տրվել մի քանի ուսումնական հաստատությունների

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, որով ներքոնշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տրվել է հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ. 1) «ՀՀ Արագածոտնի մարզի Լուսակնի հիմնական դպրոց» ՊՈԱԿ  տարրական հանրակրթական  25 տեղ  հիմնական հանրակրթական  25 տեղ 2) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի… Read more »

Հետաքննական լրագրություն` առավել իրազեկված քաղաքացիների համար. ԵՄ-ն կֆինանսավորի նոր ծրագիրը

Ծրագիրը կառաջարկի դասընթացներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդ լրագրողների համար: Դասընթացների մասնակիցները կսովորեն ինչպես ստեղծել և տարածել մատչելի ինֆորմացիա, իրականացնել պետական բյուջեի  արդյունավետ մշտադիտարկում և նպաստել Հայաստանի բյուջետային հատկացումների և ծախսերի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացմանը:

Իրազեկում՝ վարորդների և հետիոտների համար

Իրավաբան.net-ը Ձեզ է ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենքում տեղ գտած այն դրույթները, որոնք Ձեզ կօգնեն խուսափել տուգանքներից: Հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը 131/1 Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը 3 000… Read more »

Տեղական տուրքը ընթացիկ տարվա համար. դրույքաչափեր

Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` ա) առևտրի օբյեկտների համար` 25 000-50 000 դրամ. բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000-100 000 դրամ. գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000-500 000 դրամ…. Read more »

Ալկոհոլի և ծխախոտի վճարների հաշվարկման կարգը փոխվել է. ահազանգ

Bizprotect.am կայքի միջոցով ստացել ենք անանուն ահազանգ այն մասին, թե օրենսդրության փոփոխությունների արդյունքում ամրագրվել է դրույթ, որի համաձայն ալկոհոլի և ծխախոտի վճարների հաշվարկման կարգը փոխվել է, և հաշվի է առնվում ընֆհանուր շենքի տարածքը: «Այն դշվարացնում է բիզնեսի աշխատանքը, որովհետև փաստացի կարող է տարածքի 1/10-րդ մասը օգտագործվել ծխախոտի վաճառքի նպատակով: Անհրաժեշտ է հաշվարկելիս հաշվի առնել տարածքի… Read more »

Ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ

 Երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ,  անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օրերատիվ տվյալներով պարզվել է, որ  նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ… Read more »

Աշխարհի 5 երկրում գործող տարօրինակ օրենքներ

Իրավաբան.net-ը փնտրում, գտնում և Ձեզ է  ներկայացնում աշխարհի տարբեր երկրներում գործող ոչ ստանդարտ օրենքները, որոնք կարող են մեզ տարօրինակ թվալ: Հոլանդիայում ուսանողներն իրավունք ունեն չմասնակցել պարապմունքներին, եթե իրենց տանն անջատել են ջուրը: Չինաստանում արգելված է նմանակել Ջեկի Չանին և այդպիսով գումար վաստակել: ԱՄՆ Մերիլենդ նահանգում չի կարելի առյուծին տանել կինոթատրոն: Ինդոնեզիայում արգելված է առանց լոգանք… Read more »

Ճանապարհահատվածի երթևեկությունը երկար ժամանակով կդադարեցվի

Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի – Սասնա Ծռեր ճանապարհահատվածով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Իրավաբան.net