Daily Archives: Շաբաթ, Հունվար 20, 2018

Հակառակորդը անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է ականանետի արկ

Ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: Ադրբեջանական… Read more »

Շուրջ 460 հազար եվրո է տրամադրվել ՔՀԿ-ների հզորացման միջոցով դրական փոփոխությունների հասնելու համար

Այն կծառայի որպես կամուրջ Հայաստանում գործող իրավապաշտպանների և ակտիվ երիտասարդների միջև, ովքեր հետաքրքված են հայերի իրավունքների պաշտպանության հարցում ավելի մեծ փորձ ձեռք բերել:

ՀՀ Նախագահի ընտրության կարգը

Համաձայն ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների… Read more »

Առանց դատախազի թույլտվության միջնորդությունը չի կարող գնալ դատարան. դատախազ

Կալանքի, խուզարկության, հեռխոսային վերծանումներ ստանալու  բոլոր այլ դեպքերում միջնորդությունները դատարան ներկայացնելուց առաջ քննիչը դրանք պետք է ներկայացնի գործը վերահսկող դատախազին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արարատի  մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը: «Անորակ միջնորդությունը կարող է գնա դատարան, ինչ-ինչ պայմաններով դատարանը կալանքը տա, բայց մենք դրանով չենք բավարարվում: Դատախազության  կոլեգիայի նիստին որոշվեց, որ, անկախ նրանից, միջնորդությունը… Read more »

Ինչպե՞ս և ի՞նչ դրույքաչափերով է հաշվարկվում ավտոմոբիլային տրանսպորտի գույքահարկի չափը

Նշենք, որ անկախ նրանից, որ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող երկու հարկային տարիներից յուրաքանչյուր հարկային տարվա համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով, բեռնատար կամ բեռնաուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկայինտարվանից սկսած` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար փոխադրամիջոցների գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:

Ո՞րն է փոխադրամիջոցների գույքահարկը և ովքե՞ր են հարկվում այս հարկով

Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի: