Daily Archives: Ուրբաթ, Հունվար 19, 2018

Քաղհասարակության կարողությունների զարգացման դասընթացի 5-րդ խումբը ստացավ ավարտական հավաստագրերը

«Քաղհասարակությունը դինամիկ մարմին է, ինքը անընդհատ զարգանում է և նոր մարտահրավերներ են լինում, նոր լուծուներ են առաջ գալիս, հետևաբար, պարբերաբար կարիք կա նման դասընթացների, փորձի փոխանակման։ Ինքս ինձ համար որոշ շեշտադրումներ ընտրել եմ և կարծում եմ մեր կազմակերպության գործունեության մեջ դրանք անպայման կկիրառենք, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք»,-նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական նախաձեռնությունների հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչ Նելլի Գրիգորյանը։

Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Լոռու մարզի փաստաբանների հետևյալ հայտարարությունը. «Լոռու մարզի փաստաբաններս միանալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ մեր գործընկերների կողմից տարածված հայտարարությանը, տեղեկացնում ենք, որ որպես նախազգուշական քայլ, մեկօրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Լոռու մարզում պետական… Read more »

«Հայաստանի քաղաքացին հաղթելու է». «Ելք»-ի նախաձեռնած երթն ավարտվեց

«Ելք» դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ ուղղված  երթն ավարտվեց: «Սա մեր առաջին մոտեցումն էր, որը մենք պատվով իրականացրինք: Խնդիր ունենք երկրորդ մոտեցմանը ավելի մեծ քաշ բարձրացնել և ավելի տպավորիչ արդյունք ապահովել: Հարուցվել է քաղաքական գործընթաց և դրա ավարտը կախված է հետևյալից. արդյոք  ՀՀ քաղաքացին կթոթափի  10 հազար դրամանոց շղթաների լուծը: ՀՀ քաղաքացին այն քաղաքացին է, որը… Read more »

Դեղատնից կատարված գողությունը բացահայտվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  հոկտեմբերին Երևանի կենտրոնում գործող դեղատներից մեկում կատարված գողության հանգամանքները. պատճառված վնասը վերականգնվել է, քրեական գործի վարույթը՝ կարճվել: Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից: 2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն  հաղորդագրություն էր տարածել՝ Երևանում գործող դեղատներից մեկից 2017թ. հոկտեմբերի 20-ին… Read more »

«Քաղաքական գործոնն այն է, ինչ հիմա տեղի է ունենում այստեղ՝ փողոցում». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ձևակերպեն իրենց պահանջը և դա տեսանելի դարձնեն քաղաքականապես: Այս մասին թանկացումների դեմ «Ելք»-ի նախաձեռնած երթի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ այսօր հազարավոր մարդիկ իրենց տներում բողոքում են նույնիսկ իրենց կատարած քվերակությունից: Սակայն դա պատգամավորը քաղաքական գործոն չի համարում. «Քաղաքական գործոնն այն է, ինչ հիմա… Read more »

Վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ Մ.Ղազարյանին և նրա հետ գտնվող 9-ամյա երեխային. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մաիսն տեղեկանում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 19-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց և Ս.Տարոնցի փողոցների խաչմերուկում «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ Մ.Ղազարյանին՝ ծնված 1973թ., և նրա հետ… Read more »

Գնաճը հարվածում է ՀՀ-ում շատ փոքր, նոր-նոր, դանդաղ ձևավորվող միջին խավին. Էդմոն Մարուքյան

Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների: «2016 թվականին ՀՀ Ազգային ժողովը ընդունել է նոր հարկային օրենսգիրքը, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից: Նոր հարկային օրենգրքով բարձրացվել են ՀՀ-ում մի շարք հարկատեսակներ: Բենզինի, սեղմված գազի համար ակցիզային հարկը բարձրացվել է: Դիզառելիքիք համար ԱԱՀ է ներմուծվել և դրան է գումարվել նաև… Read more »

Դատարանի նախագահի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ,  շարունակվեց Գեղարքունիքի  մարզի ընդհանուր իրավասության  առաջին  ատյանի դատարանի նախագահ  Աղվան Պետրոսյանի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու, այն է ՝  23 հազար դոլար կաշառք ստանալու գործի քննությունը: Դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին: Սակայն մինչ գրավոր ապացույցների հետազոտման փուլին անցնելը Աղվան Պետրոսյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը դատարանին… Read more »

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է». Վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրության բարեկեցության բարձրացմանը միտված քաղաքականության շրջանակում իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավում և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը: Վարդան Արամյանի խոսքով՝… Read more »

Հայաստանի քաղհասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար

Նշենք, որ ծրագրերը նշանավորում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության կողմից 2017թ-ի նոյեմբերի 25-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում մատնանշված և հաստատված հիմնական արժեքները: