Daily Archives: Հինգշաբթի, Հունվար 18, 2018

Ի՞նչ տուգանք է նախատեսված բնակավայրերում հրազենից կրակելու համար

Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի՝ հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չհատկացված տեղերում, ինչպես նաև դրա համար հատկացված տեղերում սահմանված կարգի խախտումով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30.000 ՀՀ դրամ)` հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Իրավաբան.net

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՏՄՊՊՀ անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Սահմանադրության փոփոխությունների նոր կարգավորումների ներքո հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող փոփոխություններին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:… Read more »

Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունն իրականացվել է 3 հիմնական ուղղությամբ, որից առաջինն իրականացվող բյուջետային ծրագրերի ծախսարդյունավետության բարձրացումն… Read more »

Դասընթաց ՔՀԿ-ների համար՝ սոցիալական ձեռնարկատիրության օրենսդրական խնդիրների վերաբերյալ

Շուրջ մեկ տարի է՝ հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ստացել զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ։ Սակայն օրենսդրական թերի կարգավորումների և խրթին դրույթների հետևանքով մի շարք ՀԿ-ներ խուսափում են օգտվել այս հնարավորությունից։ Օրենսդրական նոր պահանջների և ձեռարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերի վերաբերյալ հունվարի 18-ին ՀԿ ներկայացուցիչների համար դասընթաց անցկացվեց Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Դասընթացին մասնակցում էր շուրջ… Read more »

Զենքի և սահմանափակ շրջանառության մեջ գտնվող այլ գույքի ժառանգման կարգը

Համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածի՝ ժառանգատուի կողմից այնպիսի ժառանգության ընդունումը, որի ծավալի մեջ մտնում է նաև զենք կամ սահմափակ շրջանառության մեջ գտնվող այլ գույք, հատուկ թույլտվություն չի պահանջում, սակայն նման ժառանգություն ընդունած անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դիմել լիազորված պետական մարմին` թույլտվություն ստանալու համար:  Ժառանգի դիմումը մերժելու դեպքում նման թույլտվություն պահանջող գույքի նկատմամբ… Read more »

Վարչական վերաքննիչ դատարանի 3 նոր դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հարամանագիր է ստորագրել, որով  վարչական վերաքննիչ դատարանի 3 նոր դատավոր է նշանակել: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «1. Կարեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահի լիազորությունները: 2. Կարինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի… Read more »

Բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմներ կսահմանվեն

ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ:

Կնոջ սպանության մեջ ամուսինն էր կասկածվում

2017 թվականին Արարատի մարզում արձանագրվել է սպանության 4 դեպք, նախորդ տարվա 2 դեպքի փոխարեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը: «Գործերից մեկը վերաբերում էր Արարատում բնակվող ծեր ամուսինների: Կինը սրտանոթային հիվանդություն ուներ, որը վերջին ժամանակներին սրվել էր: Կնոջ մահից հետո հարևան կանայք հավաքվում են և ավանդույթի համաձայն՝ վարագույրի կտորով… Read more »

Պետական գանձարանի ոչ լիկվիդային պահուստներն անհրաժեշտ է արդիականացնել. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Արմեն Հայրապետյանի խոսքով՝ նախորդ տարի փորձ է արվել վաճառել գանձարանում եղած մարգարիտը, բայց գնորդ չի հայտնվել, ինչն էլ խթան է հանդիսացել այս գործընթացը սկսելու, որպեսզի ժամանակի ընթացքում այս ապրանքներն էլ չկորցնեն իրենց շուկայական արժեքը: