Daily Archives: Երկուշաբթի, Հունվար 15, 2018

Երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի և «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման համաձայն՝ Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի… Read more »

Ե՞րբ կարող եք կրած վնասի դիմաց փոխհատուցում ստանալ․ Ստուգեք Ձեր գիտելիքները

Հարգելի ընթերցող,  Իրավաբան.net -ի թիմը Ձեզ համար պատրաստել է փոքրիկ հարցաշար, որը կօգնի ոչ միայն ստուգել, այլև ձեռք բերել գիտելիքներ իրավունքի ոլորտում։ Այս անգամ փորձեք ստուգել Ձեր գիտելիքները, թե որ դեպքերում կարող է Ձեր կրած վնասը փոխհատուցվել։  Իրավաբան.net

Հարկային ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակիցների գործով պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը

Ըստ Ռուզաննա Աբրահամյանի տված ցուցմունքի՝ այդ ամենը կատարվել է իր կողմից խոշոր չափերի հասնող՝ տասնյակ հազարավոր դոլարների կաշառքներ տալու միջոցով: Հանցագործությունը կատարվել է 2007-2008 թվականներին: 

Դրույքաչափերը՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական ծառայությունների համար

Ռուսաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնից տեղեկանում ենք օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքի 2018թ. դրույքաչափերին: Իրավաբան.net

Հովհաննես Չեքիջյանի տանից հափշտակված հուշամեդալներն ու սրբապատկերը հայտնաբերվել են. առաջադրվել է մեղադրանք

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 34-ամյա վանաձորցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ), և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախագահին գլխավոր դատախազը ներկայացրել է հանցավորության և մի շարք այլ հարցերի 2017թ. իրականացված աշխատանքները և 2018թ. առաջնահերթությունները

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման շրջանակներում ՀՀ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքները, դատախազության համար առաջնահերթություն համարվող առանձին ուղղություններով նախաձեռնված բարեփոխումներն ու դրանցից ակնկալվող արդյունքները: Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև 2017թ. հուլիսի 3-ին դատախազության հանդիսավոր նիստում Հանրապետության Նախագահի կողմից… Read more »

Շենաթաղի հիմանական դպրոցը գործել է առանց լիցենզիայի. ՀՀ Սյունիքի մարզի դատախազը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարին

2017 թվականի դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի դատախազություն է ստացվել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից Սյունիքի մարզի «Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտի արդյունքում կազմված աուդիտորական հաշվետվությունը: 2017թ. դեկտեմբերի 29-ին աուդիտորական հաշվետվությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով քրեական գործի հարուցման հիմքերը պարզելու ցուցումով,… Read more »

Առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց

Հանրապետության համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովի տարվա առաջին նիստի ընթացքում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան։ Գագիկ Գրիգորյանը նաև… Read more »

Ուսումնասիրություններ ենք անցկացնում. փոխնախարարը՝ հասարակական տրանսպորտի վճարի թանկացման մասին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը այսօր՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովի քառօրյայի առաջին նիստի ընթացքում պարզաբանեց, թե ինչպես կազդի սեղմված գազի թանկացումը տրանսպորտի գնի վրա։ Գագիկ Գրիգորյանը նշեց, որ թանկացումները նոր են ու նախարարությունը դեռևս չունի հստակ պատասխան, ընթանում են քննարկումներ. «Ուսումնասիրություններ ենք անցկացնում։ Գների վրա դրա ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե… Read more »