Daily Archives: Ուրբաթ, Հունվար 12, 2018

Ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը

Կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը… Read more »

Ինչպես է՞ հաշվարկվում մարդատար ավտոմեքենաների համար գույքահարկը

Մարդատար ավտոմեքենաների գույքահարկը որոշելու համար անհրաժեշտ  է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի և նույն հոդվածի 4-րդ մասի դրույթներով։ Նշենք, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկի դրույքաչափերը  հաշվարկվում են նստատեղերի  քանակով, ինչպես նաև մեքենայի ձիաուժով այսպես՝ 1.մինչև  10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար գործում է հետևյալ սկզբունքը՝ 1-ից 120 ձիաուժ՝… Read more »

Շնչառական վարակների դեմ պայքարը շարունակվում է. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարության մասնագետներն այցելում են բժշկական կենտրոններ՝ տեղում ծանոթանում ստացիոնարների ծանրաբեռնվածությանը, գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների կլինիկական վիճակին և քննարկում բուժման կազմակերպական հարցեր։

Ե՞րբ երեխային դաստիարակելու պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կհամարվի հանցագործություն

2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունված և 2018թ.-ի հունվարի 12-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով կարգավորվել են երեխաների իրավունքների քրեաիրավական պաշտպանությանն ուղղված մի քանի հիմնահարցեր: ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝… Read more »

«Դուք կարող՞ եք նայել իմ աչքերի մեջ: Առաջին անգամ, երբ հանդիպեցինք, դուք ինձ համագործակցության առաջարկություն արեցիք». Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը՝ դատախազին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվեց Գեղարքունիքի  մարզի ընդհանուր իրավասության  դատարանի նախագահ  Աղվան Պետրոսյանի  կողմից 23 հազար դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով գործի քննությունը: Նշենք, որ նախորդ երկու դատական նիստերը հետաձգվել էին  Աղվան Պետրոսյանի՝ դատարանին ներկայացրած միջնորդությամբ, որպեսզի նա հնարավորություն ունենա ծանոթանալ գործում առկա բոլոր նյութերին: Այսօրվա դատական նիստին… Read more »

Հունվարի 1-ին հյուրանոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու Եղեգնաձորում գործող հյուրանոցներից մեկում 2018 թվականի  հունվարի 1-ին տեղի ունեցած խուլիգանության բոլոր հանգամանքները, անհատականացվում միջադեպին մասնակից անձանց գործողությունները։ Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 1-ին Եղեգնաձոր քաղաքի հյուրանոցային  համալիրներից մեկում տեղի է ունեցել խուլիգանություն՝ բռնության գործադրմամբ, գույքի ոչնչացմամբ։… Read more »

Էստոնիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Էստոնիան վավերացրել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդպիսով դառնալով Եվրամիության 28 անդամ պետություններից առաջինը, որն իր համաձայնությունն է տվել փաստաթղթին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։ Տալինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, ըստ որի՝ Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և… Read more »

Լոռու մարզի դատախազը դիմել է Վանաձորի քաղաքապետին

2018 թվականի հունվարի 8-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1988 թվականին ծնված Արտյոմ Հմայակի Խեչոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Դեպքի առթիվ 2018 թվականի հունվարի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի… Read more »

Վանաձորի բնակչի դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 8-ին «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկից Վանաձորի բժշկական կենտրոն բուժօգնության է… Read more »

Քաղաքապետարանի կողմից կազմակերպվող մրցույթներին մասնակցելու համար այսուհետ կգանձվի 10 հազար դրամ

Երևանի ավագանին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունել է 89-Ն որոշումը, որով սահմանվել է Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար սահմանված դրույքաչափերը։ Մասնավորապես, այս որոշման 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է. «Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տաս հազար/ դրամ»: Իրավաբան.net