Daily Archives: Հինգշաբթի, Հունվար 11, 2018

Ո՞ր դեպքում օրենքը ունի հետադարձ ուժ

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի: Իրավաբան.net

Ո՞ր դեպքերում է ջրօգտագործումը իրականացվում ազատ

Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի հոդված 21-րդի՝ ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն (լիցենզիա): Միևնույն ժամանակ սահմանվում է ազատ ջրօգտագործում` ջրօգտագործում, որը չի պահանջում թույլտվություն: Ազատ ջրօգտագործում է համարվում` 1) այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն. 2) հանգստի, լողալու, ջրային մարզաձևերով (այդ թվում՝ առանց շարժիչների օգտագործման ջրային սպորտաձևերով) զբաղվելը. 3) կարթով ձկնորսությունը… Read more »

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձնինք ՀՀ-ում չեն կարող օգտվել հողի նկատմամբ սեփականության իրավունքից

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան ՀՀ գործող հողային օրենսգիրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք: <<Օտարերկրացիների մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ կացության… Read more »

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2017 թ-ի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 37 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը.

«Մեղք եք, է՜, մե՛ղք, խղճում եմ ձեզ». Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը՝ դատարանին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, շարունակվեց նույն դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի  կողմից կաշառք վերցնելու գործով քննությունը: Անցած դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանից  ժամանակ էր խնդրել՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն պատրաստվելու համար։ Իսկ այսօրվա դատական նիստին  Վարդուհի Էլբակյանը դատարանին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդությունը: Նա իր խոսքում նշեց,… Read more »

Խուլիգանություն «Արմավիր» ՔԿՀ-ի մոտ. Հարուցվել է քրեական գործ

Նախնական տվյալներով՝ 2017թ.  դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ վարչական շենքի մոտ տեղի է ունեցել միջադեպ՝ հիմնարկի այցելուների մասնակցությամբ: Պարզվել է, որ ՔԿՀ այցելած մի քաղաքացի նույն հիմնարկի աշխատակցի կողմից արգելված գոտուն չմոտենալու, այնտեղ չմիզելու պահանջից հետո սկսել է բարձրաձայն հայհոյել: Այնուհետև մոտեցել է ՔԿՀ-ի գլխավոր մուտքի դռանը, որտեղ գտնվել են նրա հետ այցելած այլ անձինք, ովքեր նույնպես սկսել են  բարձրաձայն հնչեցնել հայհոյանքներ՝ խախտելով հասարակական կարգը:

ՊԵԿ նախագահը Սերժ Սարգսյանին զեկուցել է համակարգի բարեփոխումների և ընթացիկ տարվա առաջնահերթությունների մասին

Զեկույցի ընթացքում կոմիտեի ղեկավարն անդրադարձել է նաև ՊԵԿ նոր կառուցվածքին՝ նշելով, որ հարկային տեսչությունները և մաքսատները լուծարվել են, իսկ դրանց փոխարեն ձևավորված վարչությունները ներառվել են կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում:

Անընդունելի ենք համարում ինչ-ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը. ՔԿ

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերին, տարածում են ոչ ճիշտ տեղեկություններ՝ հանրության մոտ ձևավորելով թյուր կարծիք, թե, իբր, որոշ քրեական գործերով քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից չի ապահովվել օբյեկտիվ քննությունը։ Հարկ ենք համարում արձանագրել, որ այսօրինակ «լուրերը» չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն փորձ է արվում ստվերել ՀՀ ՔԿ վարույթում քննված… Read more »

Որքա՞ն պետք է վճարել՝ շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար

Երևանի ավագանին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունել է 89-Ն որոշումը, որով սահմանվել է Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար սահմանված դրույքաչափերը։ Մասնավորապես, այս որոշման 1-ին մասի 9-րդ կետով սահմանվում է. «Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար` ա. ամսական 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի… Read more »

Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ունեն մշտական բժշկական հսկողության կարիք

Հունվարի 10-ի երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ հոգեբանից, բժշկից և իրավաբանից կազմված աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այցի ընթացքում առաձնազրույցներից բացի, հերթական անգամ ուսումնասիրվել են նրանց պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը: Առանձնազրույցի ընթացքում Արմեն Բիլյանը տեղեկացրել է, որ ունի գլխացավեր և գլխապտույտ: Նրա վերաբերյալ… Read more »

Առողջապահության նախարարությունը՝ սուր շնչառական վարակների տարածվածության մասին

Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։ Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը` 0-2 տարեկան երեխաներ են: Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Նշված օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 կանչ, գրեթե նույնքան` որքան մեկ… Read more »

Հայաստանի կառավարությունը 2500 եվրո կվճարի Ալեքսանդր Արզումանյանին

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակել է ընդդեմ Հայաստանի հերթական որոշումը։ «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրադատարանը ճանաչված է համարել այն, որ խախտվել է Արզումանյանի ազատության և անվտանգության իրավունքը, որն ամրագրվում է Եվրակոնվենցիայի 5-րդ հոդվածով։ Գանգատաբերը ներկայումս  Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է: Նա նախկինում եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար։ Նրա շահերը… Read more »