Daily Archives: Չորեքշաբթի, Հունվար 10, 2018

Ի՞նչպես է կնքվում ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 88-րդի՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայանությունը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման: Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 89-րդի՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Ընդ որում՝ համաձայնությունը փոփոխելու կամ լուծելու ձևը պետք է համապատասխանի այն կնքելու ձևին, ինչպես նաև կարևոր է, որ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը… Read more »

Ի՞նչ է զանգվածային ազատումը և ի՞նչ է պարտավոր անել գործատուն

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 116-րդի զանգվածային ազատում է համարվում այն իրավիճակը, երբ գործատուն պատրաստվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս, մասնավորապես՝  կազմակերպության լուծարման կամ աշխատողների կամ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում: Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան նախատեսվող զանգվածային ազատումներից… Read more »

Ծեր ամուսինները փաստի առաջ են կանգնել՝ բարեկամի հետ գործարքի մեջ մտնելու հետևանքով

Գիտությունների թեկնածու, Ռադիոֆիզիկայի ինստիտուտի ղեկավարի նախկին տեղակալ, 75-ամյա Մհեր Գալստյանը և նրա կինը՝ Սամվելինա Ասատրյանն, արդեն վեց ամիս է, ինչ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, իսկ վերջերս՝ նաև առանց բնական գազի: Էլեկտրաէներգիայի բացակայության պաճառով նրանց  կիսամութ հյուրասենյակում վառարան է դրված, որից դուրս եկող թանձր ծուխը տարածվել էր տնով մեկ: Մհեր Գալստյանը, ով  երկրորդ խմբի հաշմանդամ է… Read more »

Ինչպե՞ս է տնօրինվում համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը

Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքում իր ունեցած բաժնեմասը սեփականատերը կարող է այլ անձի վաճառել, նվիրել կամ ցանկացած այլ ձևով օտարել միայն մյուս համասեփականատերերի համաձայնության առկայության պայմաններում: Նման իրավակարգավորում սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով, որի 2-րդ մասը սահմանում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն… Read more »

ՀՀ ԱԱԾ-ում շարունակում են աշխատել նախկին ՊԱԿ 60 աշխատակիցներ, իսկ ԱԱԾ կառուցվածքը պետական գաղտնիք է

2017 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ա. Ավետիսյանը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դեկտեմբերի 21-ի հարցմանը: Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված հարցմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքի և ԱԱԾ-ում աշխատող նախկին ՊԱԿ աշխատակիցների թվաքանակի ու նրանց տրվող կենսաթոշակների վերաբերյալ: Պատասխան գրությամբ ԱԱԾ վարչության պետը հայտնել է,… Read more »

Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։ 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 19.30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ Ա.Խեչոյանը՝ ծնված 1988 թվականին:… Read more »

Քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Մասնավորապես, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ վարչական դատարանի 2011 թ.-ի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել է հայցվոր Հ. Ա.-ի միջնորդությունը, որով համապատասխան ընկերությանն արգելվել է վերջինիս… Read more »

ՊԵԿ-ը պարզաբանում է Ճանապարհային հարկի մասին օրենքի կիրակման և դրա սահմանման մասին

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտո­տրանս­­պորտային միջոցներով ՀՀ ավտո­մո­բիլային ճանապարհներից օգտվելու համար ճա­­նա­­պարհային հարկով հարկման (ըստ թույլատրելի առա­­­­վելագույն զանգվածի՝ օրենս­գրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույ­քա­­­­չափերի կիրառման) առումով՝

Նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել առանձին ապրանքատեսակների գնաճի վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Նախագահի գլխավոր… Read more »