Daily Archives: Երեքշաբթի, Հունվար 9, 2018

Երաժշտական և արվեստի դպրոցների վարձը թանկացել է

Երևանի ավագանին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունել է 89-Ն որոշումը, որով սահմանվել է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար սահմանված դրույքաչափերը։ Մասնավորապես, այս որոշման 1-ին մասի 11-րդ կետով սահմանվում է. «Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով…. Read more »

«ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է

2018 թվականի հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և… Read more »

Սամվել Բաբայանի գործը կքննվի Վերաքննիչ դատարանում

 ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը դիմել է վերաքննիչ դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Գործը կքնննվի դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ: Նշենք, որ նոյեմբերի 28-ին Բաբայանը Հայաստան «Իգլա» տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտվեց : Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի… Read more »

Մեկնարկել է ձմեռային զորակոչը

Հունվարի 8-ին մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով այսօր Հանրապետական հավաքակայան են այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Մովսես Հակոբյանը… Read more »

Որքա՞ն պետք է վճարեն քաղաքացիները՝ աղբահանության համար

Երևանի ավագանին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունել է 89-Ն որոշումը, որով սահմանվել է Երևանում աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար սահմանված դրույքաչափերը։ Մասնավորապես, այս որոշման 1-ին մասի 7-րդ կետով սահմանվում է. «Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար` ա. կենցաղային աղբի համար, բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 /երկու հարյուր/ դրամ, բ. ոչ կենցաղային և… Read more »

Կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբանը հրաժարվել է իր 5 պաշտպաններից

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի և փաստաբան Գայանե Գալոյանի գործով կայացած նիստի ընթացքում փաստաբանը հրաժարվեց իր պաշտպանյալներից: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Գայանե Գալոյանի պաշտպաններից մեկը՝ Մնացական Ղազարյանը: Նշենք, որ նիստը նախագահում էր դատավոր Մեսրոպ Մակյանը: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու… Read more »

Կաշառք տալու փորձի մեջ մեղադրվող փաստաբանի գործն ուղարկվել է դատարան

Փաստաբան Վաղինակ Ա.-ի գործն ուղարկվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Գործով  դատավոր է նշանակվել Նելլի Բաղդասարյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ փաստաբան Վաղինակ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչություն: Վաղինակ Ա.-ն հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննված… Read more »

«Ելք» դաշինքը երթ է կազմակերպում՝ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը դեմ

Հունվարի 19-ին «Ելք» դաշինքը երթ է կազմակերպում՝ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը դեմ: Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. «Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։… Read more »

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնեց Հենրիետա Ֆորը

Հունվարի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնեց Հենրիետա Ֆորը (Henrietta Fore). ՅՈՒՆԻՍԵՖ-ի 71 տարիների գործունեության ընթացքում տկն. Ֆորը թվով 7-րդ գործադիր տնօրենն է։ Մասնավոր և պետական հատվածներում նա կառավարման ավելի քան չորս տասնամյակների փորձ ունի: «Ինձ համար մեծ պատիվ է այս նշանավոր կազմակերպության անդամ դառնալը. կազմակերպություն, որի մասին տարիներ շարունակ լսել ու հիացել եմ։… Read more »