Daily Archives: Երեքշաբթի, Հունվար 9, 2018

Բնակիչներն ահազանգել են տարօրինակ հոտի առկայության մասին

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում: Դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը: Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի… Read more »

Ֆինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, ինչպես նաև դեռևս 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները: Նախարարը զեկուցել է նաև պետական ֆինանսների… Read more »

Վարչապետին՝ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում կփոխարինի Վաչե Գաբրիելյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանին` 2018 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի հունվարի 8-12-ը ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության… Read more »

Մարզպետի խորհրդականի սպանության գործը դատարանում է

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործի նախաքննությունը ավարտվել է, գործն ուղարկվել է Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Գործը ընդունվել է դատավոր Վահե Խալաթյանի վարույթ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա… Read more »

Սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող 36-ամյա մեղադրյալը հայտնաբերվել է

2018 թվականի հունվարի 8-ին հետախուզվողը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։  Այսօր՝ հունվարի 9-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը անհրաժեշտ են աշխատակիցներ

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության թափուր հաստիքները՝ 20.12.2017թ. դրությամբ: Ծառայության և հաստիքների անվանումը Հաստիքների քանակը Նշումներ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   ԿԱԶՄ–ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Առաջատար մասնագետ 1 Քաղաքացիական հատուկ ծառայող 1 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ Առաջատար մասնագետ 1 Քաղաքացիական հատուկ ծառայող 1 ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺԻՆ Պետի տեղակալ 1 1 ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺԻՆ Գլխավոր մասնագետ 1 Քաղաքացիական հատուկ ծառայող 1 «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ  … Read more »

Խաբեությամբ տիրացել է 713 կգ մսին և ապօրինի հատել է սահմանը

Ամբաստանյալ Թ. Ալավերդյանին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ճանաչել է մեղավոր և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման: Թ. Ալավերդյան  տեղեկանալով, որ «Բավագարմ» ՍՊԸ տնօրեն Ա. Վարդանյանը ցանկանում է մսամթերք արտահանել ՌԴ, վերջինիս հայտնել է, թե իբր մաքսային մարմիններում ունի ծանոթներ և կարող է էժան գնով կազմակերպել մսամթերքի արտահանումը: Հիշյալ… Read more »

Տեղեկանք՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2017-ի  ընթացքում արձանագրվել է մահացության 60 դեպք, 55-ով հարուցվել են քրեական գործեր: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Դրանցից միայն 50-ի դեպքում է առաջնային տեղեկատվություն տարածվել պաշտոնական աղբյուրներով, 10 դեպքի մասին տեղեկություն է տարածվել նախ լրատվամիջոցներով, ապա 9 դեպքում տեղեկատվությունը հաստատվել է պաշտոնատար անձանց… Read more »