Daily Archives: Երեքշաբթի, Հունվար 9, 2018

Հայաստանում որքա՞ն է կազմում նվազագույն աշխատավարձը և աշխատավարձի հաշվարկային հիմքը

Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում, օրենքներում, մի շարք իրավական ակտերում կիրառվում է «նվազագույն աշխատավարձ» ձևակերպումը: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 55.000 դրամ է: Միաժամանակ, նույն օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների… Read more »

Որքա՞ն եկամտային հարկ կվճարեք այսուհետ

Եկամտային հարկը հարկման օբյեկտի համար Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված Եկամտային հարկի հետ կապված նոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2018թ.-ի հունվարի 1-ից: Այսուհետ՝ Հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝ ամսական… Read more »

Որքա՞ն է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու վճարը

Երևանի ավագանին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունել է 89-Ն որոշումը, որով սահմանվել է Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար գործող դրույքաչափերը։ Մասնավորապես, այս որոշման 1-ին մասի 13-րդ կետով սահմանվում է. «ա. մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 /երկու հարյուր/ դրամ. բ. ժամը 24.00-ից (00.00-ից)… Read more »

Ինչպե՞ս կատարել վարկային պարտավորությունը, եթե ժամկետի վերջին օրն է

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետի վերջին օրը կատարվող   որոշակի գործողությունը, օրինակ վարկի մարումը, որը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա վճարման ժամկետը լրանում է այն ժամանակ, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան աշատանքները: Ուստի, եթե Ձեր վարկային պարտավորության վերջին օրն է, ապա այն կարող եք կատարել մինչև պարտավորության վերջին օրվա այն ժամը,… Read more »

Քաղաքապետարանը սահմանել է թանգարանների մուտքի վճարը

Երևանի ավագանին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունել է 89-Ն որոշումը, որով սահմանվել է Երևանի քաղաքապետարանի երնթակայության տակ գտնվող թանգարանների մուտքի վճարը։ Մասնավորապես, այս որոշման 1-ին մասի 12-րդ կետով սահմանվում է, որ այն կազմելու է 1000 դրամ: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում 5 թանգարան՝ Երևան քաղաքի պատմության, Կարեն Դեմիրճյանի անվան, Ժամանակակից արվեստի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ֆրիտյոֆ… Read more »

Հաստատվել է «Մատենադարանի» հոգաբարձուների խորհրդի կազմը

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որով հաստատել է  «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Խորհրդի կազմը՝ հավելվածում: Իրավաբան.net

Հանձնարարվել է ըստ վարչական շրջանների ներկայացնել բակերի բարեկարգման 2018թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ըստ վարչական շրջանների ներկայացնել մայրաքաղաքի բակերի բարեկարգման 2018թ. ծրագիրը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Աշխատակազմի արտաքին կապերի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և հաստատման… Read more »

4700 մանկապարտեզի աշխատակիցներ կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` 2018 թվականի հունվարի 1-ից, ի թիվս համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, համայնքային ենթակայության մանկապարտեզների 4700 աշխատակիցները ևս կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից: Այս մասին տեղեկանում ենք… Read more »

Վարույթ է ընդունվել ՔԿՀ աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Այսպես, Ն. Նիկողոսյանը ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ Ա. Ղազարյանը, գողություն կատարելու դիտավորությամբ, 2017 թվականի նոյեմբերի 10-ին իր ավտոմեքենայի սրահից գաղտնի վերցրել է իրեն պատկանող՝ Արմավիրի մարզի… Read more »

Հայաստանի ոստիկանության ծառայողների, նրանց աշխատավարձերի և ավտոմեքենաների թիվը

Կարելի է արձանագրել, որ Հայաստանում ոստիկանության ծառայողների թիվը տատանվում է մոտ 8.900-ից 10.400-ի միջակայքում: Ընդ որում, այդ ծառայողներից մոտ 1100-ը քաղաքացիական հատուկ ծառայողներ են: Եվ ևս մոտ 3.100 աշխատակից ոստիկանությունը ունի արտաբյուջետային միջոցների հաշվին:

ԵՊՀ-ում դասերը կմեկնարկեն փետրվարի 5-ից

Մայր բուհում առկա ուսուցման համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 8-ից և կանցկացվի մինչև հունվարի 27-ը: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ մամուլի ծառայությունից: Լուծարքները կընթանան 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-15-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 22-ից մարտի 1-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան… Read more »