Daily Archives: Կիրակի, Հունվար 7, 2018

Օդանավակայանի մուտքի անցագրեր տրամադրելու կարգ

Դեսպանությունների աշխատակիցները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտք գործելու համար պետք է ունենան համապատասխան ձևի անցագրեր: Յուրաքանչյուր դեսպանությանը տրվում է մեկական անցագիր: Դեսպանության աշխատակցին օդանավակայականի վերահսկելի գոտիների մուտքի անցագիր ստանալու համար դեսպանությունը հայտագրով դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան աշխատակցի ԱԳՆ-ի կողմից տրված վկայականի և անձնագրի պատճենները: Անցագիրը տրամադրում է օդանավակայանի համապատասխան բաժինը… Read more »

Ե՞րբ կսկսվի կենսաթոշակների վճարման գործընթացը

2018թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունվարի 4-ից, կվճարվի նաև ամսի 5-ին և վճարումը կշարունակվի հունվարի 8-ից: Այս մասին տեղեկանում ենք սոցիալական ապահովության պետական ծառայությունից: Իրավաբան.net

Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա

Հունվարի 6-ին, ժամը 18:32-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել` 19:39-ին: Այրվել է «Զիլ» մակնիշի 24 OL 345 պետհամարանիշով ավտոմեքենայի խցիկը և շարժիչի հատվածը։ Իրավաբան.net

Շարժական կապից 911, 112, 101 զանգելու հնարավորությունը վերականգնվել է

Շարժական կապից 911, 112, 101 զանգելու հնարավորությունը վերականգնվել է: *** Բջջային ցանցում խափանումներով պայմանավորված առկա 911, 112, 101 հեռախոսահամարներին ահազանգել միայն ֆիքսված հեռախոսակապից: Արտակարգ դեպքերի, պատահարների դեպքում խնդրում ենք ահազանգել հետևյալ հեռախոսահամարներով (ինչպես նաև օգտվել SOS բջջային հավելվածից)՝ 091 31 71 12, 099 31 71 12, 099 01 71 41: Իրավաբան.net

Դատարանը անձին կալանավորելու մասին որոշում կայացնելիս ղեկավարվել էր գոյություն չունեցող նորմով. Տիգրան Սաֆարյան

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է տարվա ձեռքբերումների, բացթողումների և տարվա լավագույն փաստաբանների մասին: –Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: -Տարին կարելի է առանձնացնել որպես բազմաթիվ հնչեղություն ստացած դատական գործերի տարի, որոնց արդար լուծումը կարևոր նշանակություն կարող է ունենալ Հայաստանի իրավական համակարգի համար: Որպես ձեռքբերում կարելի է նշել… Read more »

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք… Read more »

Տեղեկություն՝ մինչև 18 տարեկան երեխայի անձնագրավորման ոլորտում կատարված փոփոխության վերաբերյալ

Այսինքն, եթե երեխայի ծնվելու պահին ծնողների մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրյա պետության քաղաքացի և բացակայում է նրանց համաձայնությունը երեխայի ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, երեխան կարող է ձեռք բերել

Ձմեռ Պապը իրավաբան լինելու պարագայում բավական արդյունավետ կզբաղվեր իրավապաշտպան գործունեությամբ. Հովհաննես Չամսարյան

Փաստաբան Հովհաննես Չամսարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է տարվա ձեռքբերումների և բացթողումների մասին: -Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: -2017 թվականը լի էր մարտահրավերներով: Հայաստանի իրավական կյանքում տեղի ունեցան բազմաթիվ փոփոխություններ, որոնք արդարացիորեն արժանացան դժգոհությունների: Ինձ համար տարին բավականին արդյունավետ էր։ Մասնագիտական և բիզնես գործունեության մեջ տեղի ունեցան փոփոխություններ, որոնք ընդհանուր… Read more »