Daily Archives: Կիրակի, Հունվար 7, 2018

Վարչապետի ուղերձը Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի,Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք մեր ներդաշնակ փոխգործակցությունը ինչպես երկկողմ… Read more »

Ես առաջինն էի, ով գործարկեց նշված օրենսդրական նոր դրույթը, թեպետ այն ինձանից պահանջեց ավելի քան վեց ամիս. Սյուզաննա Սողոմոնյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: -Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: -Ցանկացած ձեռքբերում ենթադրում է նաև բացթողում, հակառակ դեպքում ամեն ինչ կլիներ իդեալական, և որևէ մեկիս շարունակական ջանքերի կարիքը չէր զգացվի։ Նախորդ տարին ինձ համար առանձնացավ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմամբ, ընդունվեցին մի շարք… Read more »

Հրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի տներից մեկում (լրացված)

Հունվարի 7-ին, ժամը 20:47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկում, ներսում կա վատառողջ քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին: Մասամբ այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 25 քմ): Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել… Read more »

Որքան զբաղված է կինը, այդքան ճիշտ է պլանավորում իր ժամանակը. Ջեմմա Բաղդասարյան

Կենսաբանության ուսուցչուհի, 2009-2017թթ.՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն ասյօր օրենսդիր մարմնում է: Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով: «Կանայք օրենսդիրում» շարքի շրջանակում Իրավաբան.net-ը պատգամավորի հետ զրուցել է գալիք տոների, ԱԺ-ում իր աշխատանքի և ընտանիքի մասին: –Տիկին Բաղդասարյան, երկար տարիներ զբաղվել եք հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով, իսկ Հաշմանդամների միջազգային օրը Ազգային… Read more »

Բոստոնում տասնյակ մեքենաներ հայտնվել են փողոցները հեղեղած ջրի մեջ

Ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել ԱՄՆ կենտրոնական և արևելյան նահանգների մեծ հատվածում: Նյու Յորքում ջերմաստիճանը հասել էր -12 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Ջերմաստիճանի նվազումը հանգեցրել է ամերիկյան Նյու Յորք և կանադական Օնտարիո նահանգների սահմանին գտնվող Նիագարայի ջրվեժի մասնակի սառցակալմանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցածր ջերմաստիճանի պատճառով Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել: Իրավաբան.net

Նոտարի աշխատանքում միայն մասնագիտական գիտելիքները բավարար չեն. Սիրվարդ Գևորգյան

Ինձ համար դժվար էր՝ հատկապես սկզբում, որովհետև այս գործը ես սկսել եմ զրոյից: Աշխատանքը բավականին յուրահատուկ է իր բնույթով. աշխատանք քաղաքացիների հետ, որտեղ յուրաքանչյուրը անհատական մոտեցում է պահանջում, միայն մասնագիտական գիտելիքները բավարարար չեն:

Կանադայում իրար է բախվել 2 օդանավ

Կանադայում Տորոնտոյի Լեսթեր Փիրսոն միջազգային օդանավակայանում երկու օդանավ է բախվել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: WestJet ավիաընկերության Boeing 737-800-ն օդանավակայան է ժամանել Կանկունից: Օդանավում 168 մարդ է եղել, երբ այն բախվել է Sunwing ավիաընկերության ինքնաթիռին, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Ուղևորներին և անձնակազմի անդամներին հասցրել են տարհանել, տուժածներ չկան: Օդանավակայանի մյուս չվերթները հետաձգվել են: Միջադեպի հետևանքները վերացնելուց հետո… Read more »

Ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկել երկրաշարժի ժամանակ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել երկրաշարժի ժամանակ: Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը -Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը և… Read more »

Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք… Read more »

Հնդկաստանում 5.5 մագնիտուտ ուժգնության երկարաշարժ է տեղի ունեցել

Հնդկաստանի հյուսիսարևելյան շրջանում այսօր 5.5 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկաստանի և Մյանմայի սահմանին՝ Հնդկաստանի Մանիպուր նահանգի մայրաքաղաք Իմփհալից արևելք ընկած շրջանում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իմփհալից 81 կմ հեռավորությամբ: Ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով 10:47-ին: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն… Read more »

Ստոքհոլմի մետրոյի կայարանի մոտ պայթյուն է որոտացել

Ստոքհոլմի  մետրոյի Varby Gard կայարանի մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «Ռիա Նոոստին»: Պատահարի հետեանքով տուժել է մի քանի մարդ: Տեղական ոստիկանության տեղեկություններով՝ մետրոյի կայարանի մոտ պայթել է գետնին ընկած ինչ-որ չպարզված իր: Նրանց տվյալներով՝ պայթուցիկ սարքը գոծարկվել է այն պահին, երբ այն ձեռքն է վերցրել մի տղամարդ: Ներկայումս նա ծանր վիրավորված է,… Read more »

Երևանում կրակոցներ են հնչել

Հունվարի 6-ին ժամը 20:30-ի սահմաններում Երևանում կրակոցներ են հնչել: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանությունից: Բերման է ենթարկվել 3 անձ՝ Խ. Խաչատրյանը, Ա. Դավթյանը և Ռ. Մարգարյանին: Զոհեր և վիրավորներ չկան: Իրավաբան.net