Daily Archives: Շաբաթ, Հունվար 6, 2018

Այս տարին էլ չտարբերվեց նախորդներից և մենք, ցավոք, սահմանին զոհեր ունեցանք․ Թամարա Շաքարյան

-Ամանորը, ինչպես և շատերի, ինձ համար ևս ընտանեկան տոն է, ուստի ես այն նշում եմ ընտանիքիս հետ, սովորաբար՝ տանը:  Ամանորը հենց այն տոնն է, որը հնարավորություն է տալիս ջերմ ընտանեկան մթնոլորտում ամփոփելու անցնող տարին և կանխորոշելու գալիք տարվա անելիքներդ ու ծրագրերդ:

Բանկի առաջատար մասնագետը յուրացրել է հաճախորդի գումարները

Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Արմեն Վարդապետյանի գլխավորությամբ Նարինե Մ.-ին մեղավոր ճանաչել  ուրիշի գույքը յուրացնելու և փաստաթղթեր, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու համար: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Նարինե Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով 5 դրվագներից յուրաքանչյուրով դատապարտել ազատազրկման 6 /վեց/ ամիս ժամկետով,  325-րդ հոդվածի 1-ին մասով 5 դրվագներից յուրաքանչյուրով դատապարտել… Read more »

Իրազեկում՝ թե ե՞րբ պետք է ապրանքի թերությունները վերացվեն վաճառողի կողմից

Նշենք, որ ապրանքի թերությունների վերացման դեպքում երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում ապրանքը չի օգտագործվել: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է ապրանքի թերության վերացման պահանջով` սպառողի դիմելու օրից մինչև նորոգումն ավարտելուց հետո այն վերադարձնելու օրը:

«Ձմեռ պապը կարող է լինել կա՛մ մարդու իրավունքների պաշտպան, կա՛մ փաստաբան». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Իրավաբան.net-ին պատմել է տարվա ընթացքում իրեն հանդիպած զավեշտալի դեպքերի, Ձմեռ պապիկից խնդրած նվերի և 2018-ի ակնկալիքների մասին: –Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: -2015թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքներով փոխվեց մեր երկրի կառավարման համակարգը՝ կիսանախագահական համակարգից անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգի: Այս տեսանկյունից իսկապես առանձնահատուկ ու կարևոր տարի էր, մանավանդ,… Read more »

Վարկային կազմակերպության կառավարչին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչին՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար։ 2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք է գործել «Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ, ապա բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել… Read more »