Daily Archives: Ուրբաթ, Հունվար 5, 2018

Սպասվում է առանց տեղումների եղանակ

ԱԻՆ «Հիդրոմետ»  ծառայությունից հայտնում են, որ հանրապետությունում հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իրավաբան.net

Քննարկումներ զինված ուժերի արդիականացման ծրագրի նախագծի վերաբերյալ

Հունվարի 5-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, որոնց մասնակցել են ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի, օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչներ և փորձագետներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համառոտ ներկայացրել է զինված ուժերի արդիանակացման… Read more »

Չորս երեխայի հայր լինելը ստիպում է, որ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվես նաև ոչ տոնական օրերին. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է տարվա ձեռքբերումների, տարվա ընթացքում իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետների մասին: –Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: – 2017 թվականը հարուստ իրավական իրադարձություններով տարի էր: Փաստաբանների պալատի համար երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ խորհրդի և նախագահի ընտրությունները: Առանց բացթողումների հնարավոր չի լինում, բայց… Read more »

Մինչև այսօր ես սպասում եմ, որ ինձ «գործից» հեռացնեն․ Անի Սամսոնյան

-Քանի որ սա իմ՝ որպես ավագանու անդամի գործունեության առաջին տարին էր, ինձ զարմացրեց և շարունակում է զարմացնել այն փաստը, որ մինչև Երևանի քաղաքապետը խոսում է մեծ և հավակնոտ ծրագրերից, այդ ընթացքում օրինակ՝ թաղապետերը կարող են փոքր գումարներ գրպանել բյուջեից և չպատժվել։

ՍՊԸ-ի տնօրենը արդարացվեց. դատավճիռ

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ արդարացրել է ամբաստանյալ Ն. Հակոբյանին` իրեն առաջադրված կանխամտածված սնանկություն հոդվածի համար և նրան այդ մեղադրանքով արդարացրել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալ, քաղաքացիական պատասխանող Ն. Հակոբյանից` 874.040 ՀՀ դրամ որպես հարկային պարտավորությունների գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է` անհիմն… Read more »