Daily Archives: Հինգշաբթի, Հունվար 4, 2018

Ձևավորվում է հասարակական դիտորդական խումբ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» 8-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3757-Ա հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետական աջակցության շրջանակներում բուժման, խնամքի ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական… Read more »

Ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտել են ընդհանուր 12 միլիոն դրամից ավելի թոշակների հափշտակության դեպք

Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է հափշտակված գումարի չափը՝ 12.620.000 դրամ: Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արարատի մարզային վարչության և Արտաշատի… Read more »

Յուրաքանչյուրը, ով նվիրվածությամբ  շտապում է աշխատավայր՝ արդար ծառայությամբ վաստակելու իր ընտանիքի ապրուստը, արժանի է դրվատանքի․ Դավիթ Հարությունյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը: –Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:  Ձեռքբերումներն ու բացթողումները սերտ հարաբերակցվում են և մարմնավորում են առօրյա հաջողություններն ու հոգսերը: Հաջողությունն ու հոգսը իր հերթին չի չափվում տարվա կտրվածքով: Հավանաբար, ճիշտ է ասել՝ ևս մեկ… Read more »

Ոստիկանները բացահայտել են ընդհանուր 350.000.000 միլիոն դրամը գերազանցող հափշտակության դեպքեր

Հունվարի 1-ին՝ ժամը 17:05-ին, «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մասնաճյուղից գողություն է կատարվել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապահոցից հափշտակվել է մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդերը, մոտ 7200 դոլար և 8.300.000 դրամ գումար: Կազմակերպությանը պատճառվել է 281.000.000 դրամի գույքային վնաս: Ոստիկանության քրեական… Read more »

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի պահման պայմաններին

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծանոթացա «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի պահման պայմաններին։ Արայիկ Խանդոյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 29-ից։ Հացադուլ է անում ի նշան բողոքի՝ Հայաստանում հաստատված անարդարությունների։ Նաև պահանջում է, որ կալանավորված անձանց, մասնավորապես նույնպես հացադուլի մեջ գտնվող «Սասնա… Read more »

Այնքան եմ խնդրելու մինչև իրագործվի․ Անահիտ Անտոնյանը՝ չստացած նվերի մասին

Ավելի շատ զարմացնում է հասարակության չափազանց սուր արձագանքը միայն որոշակի բնագավառների հարցերում և արձագանքի բացակայությունը  բնագավառներում, որտեղ այն անհրաժեշտ է: Հանրության ներգրավվածությունը օրենսդրական գործընթացին ողջունելի է:

Սիրիացի փախստականները՝ ներգաղթային կեղծ սխեմայի թիրախ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին, որ վերջիններիս ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ ներքաշելու փորձեր են արվում: Այս ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ, որոնց ԱՄՆ-ում բնակվող մի ոմն անձնավորություն խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր: Հարկ… Read more »

10 հազար դոլար՝ «Փարկինգ սիթի սերվիս»-ին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 26-ին 931-Ա կարգադրություն է ստորագրել, որի համաձայն, 4.7 միլիոն դրամ կամ շուրջ 10 000 դոլար է հատկացվելու «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի սերվերային կենտրոնի ինքնավար սնուցումն ապահովելու համար դիզել-գեներատորի ձեռքբերման համար: Կարգադրության համաձայն, վերոնշյալ գումարը որպես նվիրատվություն տրվելու է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին Երևանի քաղաքապետարանի բյուջեից: Իրավաբան.net  

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ:… Read more »

Սպանություն՝ խնջույքի ժամանակ

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ Արտակ Հ.-ին մեղավոր է ճանաչել սպանություն կատարելու համար և դատապարտել է  12 /տասներկու/ տարվա ազատազրկման: Ամբաստանյալից նաև կգանձվի 156.600 (հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր) ՀՀ դրամ՝ դատական ծախսերի համար ընդհանուր գումարը։ 2016թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 23։30-ին «Արամյանց» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունից ՀՀ… Read more »