Daily Archives: Երեքշաբթի, Հունվար 2, 2018

Ովքե՞ր են ամենաշատ բացակայած պատգամավորները

Parliamentmonitoring․am կայքն ամփոփել է 6-րդ գումարման խորհրդարանի 9 ամիսների՝ մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքները։ Ազգային ժողովի նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորը  «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։ Ընդհանուր առմամբ նա ունի 261 բացակայություն։ Նրա հաջորդում է նույն խմբակցության անդամ Նորա Առուստամյանը (203):   Երրորդ հորիզոնականում «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն է: Նա ունի 123 բացակայություն:… Read more »

Ի՞նչ նվեր է խնդրել փաստաբան Գևորգ Գյոզալյանը Ձմեռ պապիկից

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը Իրավաբան.net-ին պատմել է իր տարվա ձեռքբերումների, տարվա ընթացքում հանդիպած զավեշտալի դեպքերի և Ձմեռ պապիկից խնդրած նվերի մասին: -Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: -2017 թվականը ինձ համար որևէ բանով չառանձնացավ նախկին տարիներից։ Այս տարի ունեցա անձնական՝ ոչ մասնագիտական ձեռքբերումներ։ Կապված բացթողումների հետ. առանձնապես չեմ մտաբերում դրանք, թեև վստահ… Read more »

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 20-ի

Ինը մարդ է զոհվել Իրանում անվտանգության ուժերի հետ ցուցարարների բախումների հետևանքով, զոհերի ընդհանուր քանակը հասել է 20-ի: Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը:  6 մարդ է զոհվել Կահդարիջան քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման ժամանակ, որտեղ ցուցարարները փորձել էին զենք գողանալ։ Հոմեյնիշեհր քաղաքում զոհվել է 11-ամյա աղջիկ ու 20-ամյա տղամարդ, իսկ Նեջեֆաբադ քաղաքում՝ Իսլամական հեղափոխության… Read more »

Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում` Հունվարի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իրավաբան.net

Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2017 թ. դեկտեմբերի 31-ից 2018 թ. հունվարի 2-ը հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է. Դեկտեմբերի 31 Երևան – 8 դեպք, 2 զոհ, 7 վիրավոր Մարզեր – 5 դեպք, 1 զոհ, 14 վիրավոր Հունվարի 1 Երևան – 3 դեպք, 3 վիրավոր Մարզեր – 10 դեպք, 3 զոհ, 15… Read more »

Ձեռքի վնասվածք` հրավառություն կատարելու հետևանքով

Հունվարի 1-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի առաջին միջմատային ծալքի պատռված վերք, թենարի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված Արթուր Ա.-ն: Հայտնում են ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արթուր Ա.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.05-ին, իրենց տան բակում հրավառություն կատարելու հետևանքով:… Read more »

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Սպիտակի, Արագածի, Կոտայքի, Մարալիկի, Աշոցքի, Արթիկի, Ճամբարակի, Լոռու, Ախուրյանի, Մեղրու,  Սիսիանի, Հրազդանի, Արարատի, Ստեփանավանի, Սևանի,  Մարտունու, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն… Read more »

Գտել է քաղաքացու կորցրած բանկային քարտը և կանխիկացրել մոտ 6 հարյուր հազար դրամ. գործը դատարանում է

Քրիստինե Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 22-ին ժամը 11-ի սահմաններում Սուրենավան գյուղի կենտրոնում գտնվող խանութից գտնելով նույն գյուղի բնակիչ Էդիկ Ա.-ի կորցրած «ՎՏԲ-Հայաստան Բանկ>»-ի աշխատավարձի քարտը և դրա գաղտնաբառը նույն օրը  նշված բանկային քարտով երեք անգամ ապօրինի, բանկոմատի միջոցով և Էդիկ ԱԱ.-ի աշխատավարձի քարտի հաշվեհամարից կանխիկացրել է ընդհանուր 204.000… Read more »

Տարին անհաջող էր մարդու իրավունքների պաշտպանության առումով. փաստաբան Արայիկ Պապիկյան

զայրացրեցին կալանքի հետևանքով փաստացի մահվան հասցված Արթուր Սարգսյանի (Հաց բերողի) և Հրաչյա Գևորգյանի դեպքերը, ինչպես նաև վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Կարեն Կունգուրցևի գործով:

Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի,… Read more »

Ավտոմեքենան է շրջվել. կան զոհեր

Հունվարի 1-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մոտակայքում  տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 16-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի 34 ND 217 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Բ.)… Read more »

Դատարանը Արմեն Ա.-ին դատապարտել է 3 տարի ազատազրկման՝ անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ Արմեն Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անառակաբարո գործողություններ անչափահաս անձի նկատմամբ, ալկոհոլի ազդեցության տակ) և դատապարտել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու։ Լոռու մարզի բնակիչ Արմեն Ա,-ն,… Read more »