Daily Archives: Երեքշաբթի, Հունվար 2, 2018

Հունվարի 1-ից Վրաստանում արգելվել է աջակողմյա ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը

Հունվարի 1-ից Վրաստանում արգելվել է աջ ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է «Նովոստի Վրաստանը»: Այն մեքենաները, որոնց ղեկն արդեն տեղափոխված է, տեխնիկական զննում են անցնելու մյուս մեքենաների հետ հավասար պայմաններով, հայտնում է ։ Միաժամանակ աջ ղեկով մեքենաների հանդեպ որևէ այլ լրացուցիչ պահանջ չի ներկայացվում, լուսարձակների լուսավորության կարգավորումից բացի։ Արդեն հայտնել են, որ ավտոտրանսպորտային… Read more »

Միմյանց նվերներ անելու ավանդույթը մեր ընտանիքում պահպանել ենք. Արսեն Մկրտչյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը: -Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: -Ձեռքբերումն այն է, որ  աշխատանքային գործընթացները շատ նորմալ հունով ընթացան, ձեռքբերում էր նաև այն, որ հնարավորություն ունեցա մասնակցել, ներգրավվել օրենսդրական աշխատանքներում: Բացթողումների դեպքում հատուկ շեշտադրումներ  չեմ անում: -Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր… Read more »

Թբիլիսիում 44 մարդ է հոսպիտալացվել

Հրասարքերի գործածման  հետևանքով տարբեր տեսակի վնասվածքներով բուժհաստատություններ է տեղափոխվել 44 մարդ: Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ 44 հոսպիտալացվածներից 21-ը երեխաներ են ։ Հիմնականում  վնասվել են տուժածների վերին վերջույթները ու դեմքերը։ Իրավաբան.net

Կարծում եմ իրավաբան Ձմեռ Պապը կխաթարեր մանկական հեքիաթը, անմիջապես թոշակի կուղարկեի նրան․ Հովհաննես Մանուկյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։  -Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:  -Անցնող տարին սովորական տարի էր, հիմնականում ընթացիկ գործեր էին և ավելի շատ սպասողական վիճակ գրեթե բոլորի մոտ՝ 2018-ի քաղաքական նոր փուլի և նոր վերադասավորումների պահով: Ձեռքբերումներ և բացթողումներ ամեն ոլորտում էլ կգտնվեն, անդառնալի կորուստների մասին… Read more »

Ի՞նչ տուգանք է նախատեսված մեքենան ոչ սթափ վիճակում վարելու դեպքում

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատսականիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Այս մասին սահմանում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիքի 126-րդ հոդվածը: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի… Read more »

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն Իրավաբան.net

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի և  Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին  ձյուն է տեղում: Գորիսի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 40-50 մետր, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:… Read more »

Հունաստանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր Հունաստանի հյուսիսում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 04:24-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռոդոպոլիս քաղաքից 12 կիլոմետր դեպի արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է վեց կիլոմետր խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:  Իրավաբան.net

3 մեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ

Հունվարի 2-ին, ժամը 13։22-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «BMW» մակնիշի 09 OU 947 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 2-ին, ժամը 11:24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի ավտոճանապարհին «Honda… Read more »

Շուրջ 8.000 դոլարի նվիրատվություն «Երևան» հիմնադրամին՝ քաղաքապետի կարգադրությամբ

Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։   Կարգադրության կատարումը կհսկի Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։

Ի՞նչ պատիժ է սահմանվում ներմուծվող ապրանքի չհայտարարագրման դեպքում

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային մարմին մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման համար կեղծ, անօրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված, ինչպես նաև կեղծ մաքսային ապահովման միջոցներ օգտագործելով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով: Այս մասին ամրագրված է ՀՀ մաքսային օրենսգրքում: Հայաստանի Հանրապետության… Read more »

ԱԺ-ում ամենաշատ «դեմ» քվեարկած 5 պատգամավորները «Ելք» խմբակցությունից են

Parliamentmonitoring․am կայքն ամփոփել է 6-րդ գումարման խորհրդարանի 9 ամիսների՝ մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքները։ Ազգային ժողովում ամենաշատ «դեմ» քվեարկեարկած 5 պատգամավորներն էլ «Ելք» խմբակցության անդամներ են: Առաջին հորիզոնականում  Լենա Նազարյանն է: Նա դեմ է քվեարկել 56 անգամ: Հաջորդը նույն խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն է: Նա «դեմ» է քվեարկել 54 անգամ: Երրորդ հորիզոնականում է Արամ… Read more »