Daily Archives: Երկուշաբթի, Հունվար 1, 2018

Ցածր ջերմաստիճանի պատճառով Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել

Ցրտերի պատճառով մասնակիորեն սառցակալել է Նիագարայի ջրվեժը: Այս մասին տեղեկացնում է Корреспондент.net-ը: ԱՄՆ-ի տարածքի մեծ մասում սառնամանիք էր կանխատեսվում ամանորյա գիշերը: Ռեկորդային ցածր ջերմաստիճան էր ակնակալվում կենտրոնական և արևելյան նահանգների մեծ հատվածներում: Նյու Յորքում  ցուրտը հասել էր -12 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Ջերմաստիճանի նվազումը հանգեցրել է ամերիկյան Նյու Յորք և կանադական Օնտարիո նահանգների սահմանին գտնվող Նիագարայի… Read more »

Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության… Read more »

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

Հունվարի 1-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծազկաձոր քաղաքի Golden Palace հյուրանոցի մոտակայքում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan March» մակնիշի 35 RG 292 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ս., 3 ուղևոր) ավտոմեքենան: Իրավաբան.net

Մատուցողուհին դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման. դատավճիռ

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող մատուցողուհին դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրանքի՝ 26 տարի Շիրակի մարզի գյուղերից մեկում մատուցողուհի աշխատած Մերին հանրային հաստատությունն օգտագործել է 2-ից ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելու համար՝ գույքային օգուտ ստանալով նպաստել նշված անձանց պոռնկությամբ զբաղվելուն: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 62-ամյա կինն ընդունել… Read more »