Daily Archives: Երկուշաբթի, Հունվար 1, 2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վտանգի «կարմիր մակարդակ» է հայտարարել

Միացյալ ազգերի կազմակերպության  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր ամանորյա ուղերձում հայտարարել է վտանգի «կարմիր» մակարդակ և նշել է այն սպառնալիքները, որոնք ծառացել են մարդկության առջև: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ  միջուկային զենքի հարցում համաշխարհային մտահոգությունը   ներկայումս ամենաբարձր մակարդակի է հասել սառը պատերազմից ի վեր: «Կլիման ավելի արագ է փոխվում, քան մենք… Read more »

Եվրամիությունն առաջին անգամ կնախագահի Բուլղարիան

Եվրամիությունն առաջին անգամ կնախագահի Բուլղարին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բուլղարիան ԵՄ-ի ամենաաղքատ երկիրն է: Մինչև 2018 թվականի հուլիսը, երբ նրան կփոխարինի Ավստրիան, Բուլղարիան պատասխանատու կլինի ԵՄ խորհրդի նիստերի օրակարգի համար փորձագիտական և քաղաքական մակարդակներում և կնախագահի Եվրամիության բոլոր նախարարական հանդիպումները, բացի արտաքին գործերի նախարարների նիստերը, քանի որ արտաքին գործերի խորհրդի աշխատանքը գլխավորում է… Read more »

Իրազեկում՝ հղի, կերակրող մայր և երեխա ունեցող դատապարտյալների վերաբերյալ

Ուղղիչ հիմնարկում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկատուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով։ Դատապարտյալն ուղղիչ հիմնարկի մանկատանը կարող է տեղավորել իր՝ մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին, առանց սահմանափակման, շփվել նրա հետ։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակություն։ Այս մասին սահմանում է քրեակատարողական օրենսգիրքը: Դատապարտյալի համաձայնությամբ նրա` մինչև երեք տարեկան… Read more »

«Այս տարվա ամենապրոֆեսիոնալ մասնագետը իրեն անկախ զգացող և արդարադատությունը իրականացնող դատավորն է». Գրիգոր Բեքմեզյան

Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպե՞ս է նշում ամանորյա տոները, ի՞նչ ակնկալիքներ ունի 2018 թվականից, և թե ի՞նչ է խնդրել Ձմեռ պապիկից: –Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: -Փորձում եմ ամեն տարի ունեցածը դիտարկել դրական լույսի ներքո: Կարծում եմ դրականը ավելի շատ է եղել, քան բացասականը: Եթե… Read more »

Ի՞նչ լիազորություններ ունի դատարանը

Քրեական գործերի և նյութերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով: Այս մասին մանրագրված է քրեական դատավարությնա մասին օրենսգրքում: Առաջին ատյանի դատարանում գործերը և նյութերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա: Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի… Read more »

Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը՝ ցերեկը, 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 1-ի ցերեկը, հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իրավաբան.net

Իրազեկում՝ կարմիր գծերի վերաբերյալ

Փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթևեկելի հարևան գոտուց` ավտոկայանատեղի երկայնական սահմանագծի կարմիր գույնի խզվածքներով գետնանշմամբ: Այս մասին ամրագրված է ՀՀ տարածքում ավտոկայանատեղիներիների գծանշման մասին կառավարության որոշման մեջ: Եթե փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների՝ միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նաև… Read more »

Իրազեկում՝ ավտոկայանատեղիների տուրքի դրույքաչափերի վերաբերյալ

Ավտոկայանատեղի տուրքը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով` դրամով: Այս մասին սահմանում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղեկան տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում: Նշենք, որ  սույն օրենքի դրույթները տարածվում են միայն համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական… Read more »

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի,  Սիսիանի,  Աշոցքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում ձյուն է տեղում: Իջևանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 40-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական… Read more »

Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ապա հետաքրքիր կլիներ իրեն տեսնել դատավորի կարգավիճակում. Արամազդ Կիվիրյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է փաստաբան Արամազդ Կիվիրյանը: -Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: 2017 թվականն առաջին հերթին առանձնացավ ընտրական գործընթացներով։ Առաջին հերթին ԱԺ ընտրական գործընթացով, որում մեծ ներդրում ունեցան հասարակական միավորումները, որոնց հաջողվել էր ընտրական գործընթացին ներգրավել մոտ չորս հազար դիտորդ, ովքեր դիտարկում էին ընտրական գործընթացը Հայաստանի ողջ տարածքով։ Բացի… Read more »

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այցելել է հանրապետության սահմանամերձ բնակավայրերից մեկը և պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Այս տարի Նախագահը եղել է Տավուշի մարզի Պառավաքար համայնքում և սահմանային… Read more »

Լիվերպուլի ավտոկայանատեղիներից մեկում 1400 մեքենա է այրվել

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում դեկտեմբերի 31-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել քաղաքի  խոշոր ավտոկայանատեղիներից մեկում, որի արդյունքում այրվել է 1400 մեքենա: Այս մասին հայտնում է Guardian. Ավտոկայանատեղին գտնվում է Echo Arena խաղային սրահի մոտ, որտեղ անցկացվում էր ձիերի միջազգային  ցուցահանդես: Այն ստիպված հետաձգվել է: Մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Ոստիկանությունը նշում է, որ հրդեհը պատահաբար… Read more »