Daily Archives: Երկուշաբթի, Հունվար 1, 2018

Իրավագետիկի ամանորյա ուղերձները

Խելացի և բարի Իրավագետիկը տոնում է Ամանորը՝ ընկերների ու բարեկամների հետ՝ ուրախ, երջանիկ մթնոլորտում: Միևնույն ժամանակ նկատում է այն երևույթները, որոնք տոնը դարձնում են տխուր և հոգսաշատ:   Նկարիչ՝ Հայկ Կարապետյան Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան Համակարգչային աջակցությունը՝ Ալեքսանդր Սարգսյանի Իրավաբան.net

Մենք ընտանիքով՝ իրարով ենք ուժեղ. մայոր Սարգիս Ստեփանյան

Ես Երևանում եմ ծնվել, մայրս Արցախից է, հայրս՝ Աբովյանից, էստեղ՝ Երևանում են ծանոթացել, ամուսնացել։ Կինս էլ Արցախից է։ Բայց դե հայը հայ է, ի՞նչ կապ ունի Արցախից լինի, թե որտեղից։
Աշխարհն իմն էր։ Մեր գիշեր-ցերեկ աշխատածի արդյունքն էր։ Հիմա էլ ձեռքս շատ ցավեր ունի, բայց ոչինչ հեշտ չի լինում։

Ամբաստանյալը 7 նիստ շարունակ պաշտպանական ճառ է ներկայացրել, բայց դեռ չի ավարտել այն․ Արշակ Վարդանյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: -Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: -Տարին հատկապես առանձնացավ գերծանրաբեռնված աշխատանքով, նույնիսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատական գործերով մշտապես ծանրաբեռնված լինելու պայմաններում, որի պարագայում աշխատանքում ձեռքբերումների մասին խոսելը տեղին չէ,… Read more »

Ինչպե՞ս կարելի է տարբեր երկրներում հեշտությամբ քաղաքացիություն ստանալ

LifeNews.ru լրատվական կայքը  ներկայացնում է տարբեր երկրների քաղաքացիության ստացման ամենապարզ միջոցները: Ռուսաստանում հաստատել են գործատուների շրջանում ամենապահանջված մասնագիտությունների ցուցակը, որոնց տերերը կկարողանան պարզեցված սխեմայով քաղաքացիություն ստանալ: Այն ներկայացված է Ռուսաստանի աշխատանքի նախարարության կայքում: Իսկ Ավստրալիայում քաղաքացիություն ստանալու մի քանի միջոց կա՝ դառնալ տեղական բուհի ուսանող, ամուսնանալ Ավստրալիայի քաղաքացու հետ կամ սեփական բիզնես սկսել: Այնտեղ քաղաքացիություն… Read more »

14 նոր լիցենզիա՝ առողջապահության նախարարության կողմից

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրաման է ստորագրել, որով դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ՝ տրամադրել 7 դեղատան և 7 լիցենզիա՝ բժշկական օգնություն և սպասարկում մատուցող կազմակերպության: 1) «Ն. ՌԵՎԱԶՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) 2) «ԼՈՏՈՒՍ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) 3) Համլետ Հովհաննիսյան անհատ ձեռնարկատեր դեղատնային գործունեություն… Read more »

Ո՞րն է բնակելի և հասարակական շենքերում աղմուկի թույլատրելի մակարդակը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրաման է ստորագրել, որով սահմանվում է աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի թույլատրելի մակարդակը: Կազմակերպության անվանում Չափման վայր Ձայնի թույլատրելի մակարդակներ դԲԱ LԱԷԿՎ ԼԱառ 1. Համերգային և այլ դահլիճներ համերգի ժամանակ հանդիսատեսի համար նախատեսված պարտերի առաջին 5 շարքերի նստատեղերի մոտ 85 90 2. Պարելու համար նախատեսված դահլիճներ… Read more »

Հրավառություն կատարելու հետևանքով 2 երեխա է տեղափոխվել հիվանդանոց

Հունվարի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի առաջին մատի ափային, դիմային հոդի շրջանի պատռված վերք» և «աջ ձեռքի առաջին մատի ափային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա՝ 2010 և 2012 թվականի ծնված: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնել է ոստիկանության… Read more »

Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակվել է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն Իրավաբան.net

ՌԴ քաղաքաներից մեկի գլխավոր տոնածառը հրդեհվել է Ամանորի գիշերը

Ռուսաստանի Դաշնության Յուժնո-Սախալինսկ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված արհեստական տոնածառը հրդեհվել է գիշերվա 2:00-ին: Այս մասին հայտնում է NTV-ն: Հրդեհը բռնկվել է ամանորյա տոնակատարաության ժամանակ: Տոնածառը ունեցել է մոտ 25 մետր բարձրություն: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հրավառության պատճառով: Տուժածներ չկան: Իրավաբան.net

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վարդենյաց լեռնանցքում և Սարավան – «Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության… Read more »

Իրավական հումոր. ի՞նչու հրեշտակները պարտվեցին

Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Դժոխքի ու դրախտի միջև սահմանը խախտվում է։ Սատանաները գալիս են հրեշտակների մոտ ու ասում․ – Սահմանը դուք պիտի վերականգնեք ու ինքներդ էլ բոլոր ծախսերը հոգաք։ – Բայց ինչո՞ւ մենակ մենք,- հարցնում են հրեշտակները։ – Մեր փաստաբաններն են էդպես ասում,- պատասխանում… Read more »