Yearly Archives: 2017

ՀՀ դատախազությունը՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտման դեպքերի կանխման մասին

2017թ. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում ենթարկվել է մանրակրկիտ ստուգման՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեադատավարական ներգործության համարժեք միջոցների կիրառումն ապահովելու նպատակով: Մասնավորապես, հաշվետու շրջանում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով մեկ անձի նկատմամբ արդեն իսկ կայացվել… Read more »

ԱԱԾ-ն պարզել է համալսարանի բակի տոնածառի տակ տուփը դրած անձի ինքնությունը

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 2017թ. դեկտեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակի տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը: Վերջինս ընդունել է արարքն իր կողմից կատարված լինելու փաստը, հայտնել շարժառիթները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Նշված անձը ներկայացվել… Read more »

Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չէր ներկայացնում. նոր մանրամասներ եղևնու տակ հայտնաբերված պայթուցիկի մասին

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը: Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և… Read more »

Նախարարի հրմանաով ուժը կորցրած է ճանաչվել «Մանց» համալսարանին տրված լիցենզիան

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, որով նախտեսվում է դադարեցնել Երևանի «Մանց» համալսարան ՍՊԸ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  ուսուցանումը և ուժը կորցրած ճանաչել բակալավրի կրթական ծրագրով  լիցենզիաների գործողությունը: Իրավաբան.net

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ Իրավաբան.net

Նախարարը հաստատել է բուհերում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հաստատել է  Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը: Ամփոփիչ ատեստավորումը շրջանավարտի գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգումն է, որն իրականացվում է բակալավրի ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանության միջոցով: Արտակարգ իրավիճակների, ռազմական, ոստիկանական, բժշկական և աստվածաբանական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացը, հաշվի առնելով… Read more »

Տուբերկուլոզի հաղթահարումը` Կայուն զարգացման նպատակին համահունչ

ՀՀ-ում տուբերկուլոզի հաղթահարման նպատակով հակատուբերկուլոզային ծառայությունների նոր` արդյունավետ մոդելի հայեցակարգի նախագիծը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: Ներկայացնելով նախագիծը` Գլոբալ  հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն ընդգծեց, որ մինչև այժմ իրականացված ծրագրերի արդյունքում Հայաստանում վերջին 10 տարում զգալի բարելավվել են տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները, մասնավորապես` տարեկան հայտնաբերվող նոր… Read more »

Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը. առողջապահության նախարարություն

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի «անծանոթ» սննդից ոչ մի խնդիր չառաջանա։ Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից: Երեխաների… Read more »

Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ … Read more »

Նյու Յորքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել

Նյու Յորքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, այդ թվում՝ 1 երեխա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական  գործակալությունը: Քաղաքապետի խոսքով՝ հրդեհը բռնկվել է 5-հարկանի բնակելի շենքում և տարածվել։ Հրշեջ-փրկարարները դեպքի վայր են ժամանել 3 րոպեի ընթացքում, կրակի դեմ, որին տրվել է 4-րդ կատեգորիա, պայքարել է ավելի քան 150 մարդ։ «Զոհեր… Read more »

Հոսանքազարկումներ ՝ մի քանի տարածքներում

12։00-13։30 Քասախ գյուղը մասնակի, Քասախի «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Վիվասել ՄՏՍ» բջջային կայանը, Զինմասը, «Մուշ», «Հարավային», «Փախստականների» թաղամասերը, Նևրոզների կլինիկան,