Yearly Archives: 2017

ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2017 թվականի մարտի 25-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի նկատմամբ՝ կտրող-ծակող առարկայով պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նախագահը նոր հրամանագիր ստորագրեց

ՀՀ նախագահի նոր հրամանագրով՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հոնդուրասի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։ Իրավաբան.net

Ավագ դպրոցների 12 տնօրեն հրավիրվել է ԿԳ նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում: Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք… Read more »

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին․․

ԱԺ-ում Դատական նոր օրենսգիրքը կներկայացնի Արփինե Հովհաննիսյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ընդունել. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ»։  Իրավաբան.net       

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ից ապրիլի 1-ին կնվազի 5-7 աստիճանով

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ Հանրապետության տարածքում` Մարտի 28-ին և 31-ին, ապրիլի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Մարտի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ին կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի… Read more »

ԿԳՆ-ի արձագանքը սկանդալային ձայնագրությունների վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունը մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) վերաբերյալ տեղեկացնում է, որ խնդիրը գտնվում է ՀՀ ԿԳՆ ուշադրության կենտրոնում: ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանձնարարել է վերոնշյալ ցանկում ընդգրկված ավագ դպրոցների տնօրեններին` սեղմ… Read more »