Yearly Archives: 2017

Ուկրաինայում հայ գործարար է սպանվել

Հոկտեմբերի 16-ին, Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել: Այս մասին հայտնում է Newsone հրատարակչությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան իր կաբինետում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրեն Անդրանիկ Ն.-ն: Այս պահին կրակողը ձերբակալված է: Պարզվում են միջադեպի հանգամանքները: Ըստ իրավապահ մարմինների՝ այն տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի ֆոնին: Իրավաբան.net

Մինչև 24 ժամ ջուր չի լինի

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լույս չի լինի շուրջ 6 ժամ

11:00-17:00 Սարկավագի փ. 72, 72/2, 72/9 շենքերը, Սարկավագի 3-րդ փակուղու սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,

Դավիթաշենում ծառահատում իրականացրած քաղաքացին դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Դելֆին» մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին և դատապարտեց 6 ամսվա ազատազրկման՝ միաժամանակ վճռելով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 8-ին Դավիթաշեն թաղամասում  հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը… Read more »

Պետական դավաճանության գործով նիստի ժամանակ ուսումնասիրվեցին կին դատապարտյալի ցուցմունքները

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  շարունակվեց պետական դավաճանության գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ այս գործովն արդեն երկրորդ անգամ է քննվում առաջին ատյանի դատարանում՝ ամբաստնայլ Սերգեյ Պապոյանի մասով։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, նրա հորը՝ Ռաֆիկ Պապոյանին դատապարտել է 14 տարվա… Read more »

Հայաստան է բերվել ամբողջովին նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք

Փորձարկումից հետո կորոշվի, թե որքան նստատեղով և վագոններով էլեկտրագնացք է անհարժեշտ Հայաստանի Հանրապետության համար: Նախատեսվում է 2018թ. սկզբին շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ:

25-ամյա Ալեքսանդրը ֆինանսական խնդրի առջև է կանգնել բարեկամի «օգնությամբ»

25-ամյա Ալեքսանդր Վենիամինովը դատական քաշքշուկների ու ֆինանսական խնդիրների առաջև է կանգնել, իր խոսքով, բարեկամի պատճառով: Իրավաբան.net-ի հետ զրույցում Ալեքսանդրը պատմում է, որ դեռևս երկու տարի առաջ  իր բարեկամը, վստահության մթնոլորտ ստեղծելով, իրեն տարել է «Դուբայ» խանութ-սրահ և այնտեղ կատարել է 400․000 դրամին համարժեք ապառիկի գործարք՝ «Յունիբանկ»-ի միջոցով։ Իր խոսքով, իրեն չեն տեղեկացրել, որ հենց ինքն է… Read more »

Ավտոբուսում գողացել են քաղաքացու դրամապանակը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից  գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել են… Read more »